Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԻԱԿ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՕԵԿՆ-Ն Է ԼԻՆԵԼՈՒ

Արխիվ 12-16

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԻԱԿ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՕԵԿՆ-Ն Է ԼԻՆԵԼՈՒ

Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Օրը սկսվեց բարի լուրերով, ինչպես ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտարարելով, որ այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի ծննդյան օրն է, այնուհետ ներկայացրեց մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Չդիմանալով բարի օրվա սկսվելուն, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, մինչ կանցներ քվեարկությունների, ի լու ամենքի հայտարարեց, որ այսուհետ նրանց խմակցությունը համարվում է ընդդիմադիր: Այս խոսքերից անչափ հուզվեց եւ ոգեւվորվեց միայն ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ մի ծափ մի խնդություն տիրեց պատգամավորի մոտ մի քանի վայրկյան՝ ընդդիմադիր նոր համախոհներ ունենալու առիթով:

Այնուհետ, երբ քվեարկության դրվեցին մի քանի օրենքներ ՕԵԿ-ը դրանցից որոշներին արդեն իսկ դեմ քվեարկեց ցույց տալով իր ընդդիմադիր լինելն ու նեղացվածությունը նախկին գործընկերներից:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ