Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱԺ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄՆԱՑ ՄԻԱՅՆ ՀՀԿ-Ն

Արխիվ 12-16

ԱԺ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄՆԱՑ ՄԻԱՅՆ ՀՀԿ-Ն

 

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում հրավիրված խորհրդակցությունը ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱԺ հաշվիչ հանձնաժողովում ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը չեն պատրաստվում իրենց ներկայացուցիչն ունենալ: ՕԵԿ-ը նույնպես հրաժարվել է: Թե այս դեպքում ինչ է պատրաստվում անել քաղաքական մեծամասնությունը, ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ տեղեկացրեց. «ԱԺ նախագահի պաշտոնակատարը պարտավոր է իրականացնել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը: Եվ դրա բոլոր հետեւանքներով մենք կգտնենք ելքեր, որոնք չեն հակասի օրենսդրությանը: Թե ինչպիսին կլինի հաշվիչ հանձնաժողովը, քննարկումները կիրականացնենք եւ օրենքի սահմաններում լուծումներ կգտնենք»:

Հիշեցնենք, որ հաշվիչ հանձնաժողովի կազմը այսօր պետք է հստակցեվի, քանի որ վաղը կկայանա ԱԺ նախագահի եւ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի քվեարկությունը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ