Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍԵՎԱՆԻ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՍԵՎԱՆԻ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Այսօր Սեւանի մասին օրեքնում փոփխություններ կատարելու շուրջ կրքերը բավականին լարվեցին ԱԺ-ում: Ընդդիմությունը մեղադրեց իշխանությանը, որ Սեւանի հաշվին զարգացնում են ծկնաբուծությունը, որի եկամուտների մեծ մասը գնում է մեծահարուստների գրպանը: Ի դեպ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, թե իբր Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է, որ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը նույնպես զբաղվում է ծկնաբուծության բիզնեսով: Սրա հետ կապված, Վարդան Այվազյանը տեղից ինչ որ բաներ էր գորգոռում, սակայն չօգտվեց իր պատասխանի իրավունքից: Դրա փոխարեն ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հերքեց Փաշինյանի մեղադրանքը, որն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին: Մելքումյանը հայտարարեց, որ Գ. Ծառուկյանը որեւէ հետաքրքրություն ծկնաբուծության ոլորտում չունի: Բացի դա, նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողելու օրինագծին, եթե այդ թույլտվությունը տրվի ոչ թե հինգ այլ մեկ տարով:

Ինչ վերաբերվում է իշխանական խմբակցության պատգամավորներին, ապա լրացուցիչ ջրօգտագործման ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով կրճատելու առաջարկով դեռ նախորդ քառօրյային հանես էր եկել պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, իսկ այսօր Սոցիալական հարցերի հաձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պնդեց, որ ծկնարդյունաբերությունը, Արարատյան դաշտավայրում, չարդարացված ձեռնարկ են, քանի որ ծախսվում են շուրջ մեկ միլիարդ դոլարի ջրային ռեսուրս, սակայն ստացված եկամուտը անհամապատասխան է ծախստված ներդրումներին: Վարդան Այվազյանը նույնպես առաջակեց ուժեղացնել վերահսկողությունը ջրի ծախսի նկատմամբ եւ արգելել նոր ջրահորերի թույլտվություն տալը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ