Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ի. ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ՊԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՈՒՆԵՆԱԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐ»

Արխիվ 12-16

Ի. ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ՊԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՈՒՆԵՆԱԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐ»

 

Վաղը պարի միջազգային օրն է: Հայաստանում միայն վերջին տարիներին են սկսել նշել այդ օրը, այն էլ` միայն ոլորտի ներկայացուցիչները: "Իրավունքի" հետ զրույցում Ռուսաստանի եւ Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիայի` "Հովիկ ստուդիոյի" հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին` նշեց, որ իրենք սովորաբար տոնում են այդ օրը, սակայն ոչ համերգի տեսքով: Չնայած, առաջիկայում մտադիր են գոնե մեկ անգամ ապրիլի 29-ը նշել համերգային ծրագրով:

- Շնորհավորելով պարի միջազգային տոնի առթիվ պարողներին եւ պարասերներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր վաղը պետք է դառնան պարային աշխարհի ներկայացուցիչ, առաջին հերթին ուզում եմ, որ մի քիչ սթափվենք եւ մեր երեխաներին սկսենք դաստիարակել պարային ռիթմի մեջ` պարային կյանքով: Նրանց մեջ ներարկենք սերը դեպի պարը, որովհետեւ պարող հասարակություն ունեցող ազգը, չի կարող չունենալ մշակութային բարձր արժեքներ: Օրինակ Իսպանիան, որտեղ Ֆլամենկոն այնքան լուրջ է ներարկված իրենց հասարակության մեջ, որ փոքրիկիը 1, 2 տարեկանից արդեն իսկ այդ ռիթմի մեջ է: Մեծ ցանկություն ունեմ, որ մի օր Հայաստանը դասվի այն երկրների շարքին, որը նորաձեւություն կթելադրի պարարվեստի աշխարհում:

- Գրեթե 6 ամիս է, ինչ գործում է "Հովիկ ստուդիոյի" երեւանյան բաժանմունքը, օրերս էլ համերգով հանդես եկաք: Ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք Երեւանում այս 6 ամիսների ընթացքում:

- Այս անգամ 18-րդ մենահամերգն էր "Հովիկ ստուդիո" ազգային պարի ակադեմիայի, եւ երեւանյան բաժանմունքի առաջին մենահամերգը: Այսինքն` այն իր տեսակի մեջ պատմական էր համարվում, երեւանյան բաժանմունքն ընդամենը 6 ամսվա պատմություն ունի եւ արդեն առիթ ունեցանք մեր որակը եւ վեցամսյա աշխատանքը ներկայացնել առաջին մենահամերգի տեսքով: Նշեմ, որ տպավորված ենք առաջին հերթին հանդիսատեսի ջերմ ու դրական ընդունելությունից, ինչը կարեւոր նշանակություն ունի յուրաքանչյուր արտիստի համար:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե'ք վաղվա տպագիր "Իրավունք"-ում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ