Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԲԱՑ ՄԱՐԶՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ (տեսանյութ)

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԲԱՑ ՄԱՐԶՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ (տեսանյութ)

 

Ապրիլի 28-ին, Բեռլինում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) իր մարզիչ Ուլլի Վեգների հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Արթուր Աբրահամի մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչան է (26-1, 8 նոկաուտ), ով հայտարարել էր, թե պատրաստվում է տապալել Աբրահամին եւ վերցնել նրա գոտին. "Երկար ժամանակ է հետեւում եմ Արթուր Աբրահամին եւ գիտեմ, թե ինչպես կարելի է հաղթել նրան",- ասել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչը։

"Տեսանյութերի միջոցով ինձ հետեւելն ու իմ դեմ ռինգ դուրս գալը տարբեր բաներ են",- հակադարձել էր Արթուր Աբրահամը: Տեղեկատվությունը տրամադրեց բռնցքամարտիկի մամլո խոսնակ՝ Սիրան Գրիգորյանը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ