Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՅԴ-ՈՒՄ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՀՅԴ-ՈՒՄ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ


Այո, փոխվեց կառավարությունը, փոխվեց անգամ ԱԺ նախագահը, բայց, միեւնույն է, ՀՅԴ-ն նույն աշխատաոճի մեջ է` իր շախմատիստ պատգամավորով: Երեկ, երբ ԱԺ-ում բուռն քննարկվում էր «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ   օրենքի նախագիծը, ապա ԱԺ նախագահի ընտրության հարցը, ողջ օրը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ նիստերի դահլիճում նստած շախմատ էր գլորում: Ինչպես երեւում է, ՀՅԴ-ն վաղուց հասկացել է, որ քաղաքական հաղթանակների երես այլեւս չի տեսնելու, վերջին հույսը մնացել է շախմատային հաղթանակները, այլապես, գոնե, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կսաստեր գործընկերոջը, որպեսզի երկրի կարեւորագույն հարցերը քննող ու օրենքներ ստեղծող կառույցը` Ազգային ժողովը, Աղվան Վարդանյանը չվերածի «ինտերնետ-կլուբի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ