Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԻԱՑԱԾ Է ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ

Արխիվ 12-16

ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԻԱՑԱԾ Է ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ

Ազգային ժողովում սկսվել է ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությունը։ Մինչ այդ Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ ժամը 12:30-ից մինչև 13:30-ը ԱԺ-ում կանցկացվի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկություն։ Հիշեցնենք, որ  ՀԱԿ, ՀՅԴ, եւ «Ժառանգություն» խմբակցությունները իբր բոյկոտել էին այն, իսկ նորաթուխ ընդդիմադիր ուժը` ՕԵԿ-ը երեկ  դեռ հստակ դիրքորոշում չէր հայտնել ընտրությանը մասնակցելու հետ կապված:Սակայն վերջիններս ոչ միայն եկան եւ մասնակցեցին, այլ նաեւ հայտնեցին, որ իրենք ազատ են ԱԺ նախագահի ընտրության հարցում, ինչպես նշեց «Օրինաց երկիր» խմբակցությոան պատգամավոր Հովհաննես Մարգարյանը. «Բոլորն արժանի թեկնածուներ են, սակայն Գալուստ Սահակյանի վերաբերյալ կնշեմ, որ երկար տարիներ աշխատել է Ազգային ժողովում եւ ունի մեծ փորձ: Տեղյակ ենք նրա կարողություններից, որն էլ գնահատում ենք: Շատ կարեւոր է, որ մարդիկ ազատ լինեն իրենց դիրքորոշման մեջ: Պարոն Մարգարյանի մասին կարծիքս եւս դրական է: Մեր խմբակցության ներկայացուցիչները կաշկանդված չեն եւ ազատ են իրենց ընտրության հարցում»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ