Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՎՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, ՈՐ ՀԱԿ ԴԱՇԻՆՔ ՓԱՍՏԱՑԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՎՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, ՈՐ ՀԱԿ ԴԱՇԻՆՔ ՓԱՍՏԱՑԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Այսօր ձայների բացարձակ մեծամասնությամբ ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը: Եթե հաշվի առնենք երեկ ԱԺ-ում հնչած տարաբնույթ ելույթները կապված ԱԺ նախագահի ընտրության մասնակցության հետ կապված, ապա այսօրվա ցուցանիշները պարզապես ցնցող էին: Եվ այսպես ՀՅԴ-ն պահեց իր խոստումը եւ չմասնակցեց ընտրությանը: <Ժառանգություն> խմբակցությունից առանձնացած եւ այդպես էլ կյանքում իր կուսակցությունը չգտած Ալիկ Արզումանյանը, դեմ գնալով խմբակցության որոշմանը գնաց քվեարկության:

ԲՀԿ-ն եւս այսօր որոշում էր կայացրել մասնակցել քվեարկությանը եւ ձայնը տալ Գալուստ Սահակյանին: Նույն տրամադրվածությամբ, սակայն ընդամենը երկու օր առաջ ընդդիմություն դարձած ՕԵԿ խմբակցությունը եւս մասնակցեց եւ քվեարկեց վերը նշված թեկնածուի օգտին:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ խմբակցությանը, որտեղ խորհրդակցության նիստի ժամանակ որոշում էր կայացվել չմասնակցել ընտրությանը, ապա ի ոչ զարմանաս շատերի, քվեարկությանը մասնակցեցին ինքնաառաջադրված ԱԺ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ով եւս հավանաբար կիսում է իր կողմց ընդունելի միակ ԱԺ նախագահի թեկնածուի այն կարծիքը, որ ՀԱԿ դաշինք որպես այդպիսին գոյություն չունի: Իր մասնակցության համար Ն. Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր բարոյական պարտքն է կատարել, գալ եւ քվեարկել Բագրատյանի օգտին եւ դեմ քվեարկել Գալուստ Սահակյանին:

iravunk.com-ի այն հարցին, թե արդյոք պարոն ՓաշինյանԻ համար վիրավորական չէ Բագրատյանի վերը նշված հայտարարությունը ՀԱԿ դաշինքի մասին, պատասխանեց. <Պարոն Բագրատյանն ասել է, որ ՀԱԿ խմբակցությունը ձեւավորվել է մի քաղաքական ուժի շուրջ, որն այլեւս գոյություն չունի: Նա ընդամենը փաստ է արձանագրել եւ ես չեմ կարող  դրա մեջ վիրավորական, կամ ոչ վիրավորական փաստ տեսնել: Ցավալի է, որ այդպես է, բայց դա փաստ է>:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ