Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Արխիվ 12-16

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ


1982 թվականից սկսած ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր: ՀՀ մշակութի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ազգային պարարվեստի ջանքերով, 2004 թվականից Հայաստանը նույնպես միացավ այդ նախաձեռնությանը: Անդրադառնալով հայկական պարարվեստին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի փաստեց, որ հազարամյակների ընթացքում հայ ազգային ինքնության բանալին եղել է նաև հայկական պարարվեստի մեջ, որը մնայուն արժեք է: «Հայկական պարարվեստը քայլում է լուսեղեն ճանապարհով, այն ունի փայլուն ավանդույթներ, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ»,-նշում է ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ և միաժամանակ հավելում, որ մշակութային ոլորտներից յուրաքանչյուրն ունենում է իր խնդիրները, իսկ պարարվեստի ոլորտում առաջանային խնդիրը պարարվեստի մասին օրենքի բացակայությունն է, ինչի հետևանքով էլ ով ինչպես և որտեղ ցանկանա հավաքում է պարի խումբ և դասավանդում պար` չիմանալով պարուսուցման տարրական մեթոդները, ազգային տարազի նրբերանգները և այլն: Չնայած այս ամենին, Կ.Գևորգյանը շեշտում է, որ այսօր Հայաստանում գործում են հրաշալի պարային կոլեկտիվներ, որոնք արժանապատվորեն հայկական պարը ներկայացնում են օտար բեմերում: Բացի այդ, վերջին 10 տարիների ընթացքում պարարվեստում կատարվել են բավականին աշխատանքեր և ի տարբերություն երգարվեստի, այստեղ օտար շարժումներ չեն ներթափանցել. «Հայակական պարը գալարումներ, կոնքագոտու խաղեր չի ունեցել: Հայկական պարը ճիշտ բնորոշել է Մեծ վարպետ Վահրամ Արիստակեսյանը` «Մեր պարերը զուսպ են և զսպանակավոր»: Անհասկանալի տարազներով հայկական ժողովրդական պարեր ներկայացնելը ես հանցագործություն եմ համարում, քանի որ աշխարհի ոչ մի ժողովուրդ չունի այնպիսի նրբերանգ, բազմատեսակ, բազմաձև տարազ , ինչքան որ հայ ժողովրդի տարազներն են»,-ընդգծում է Կարեն Գևորգյանը:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ֆիլարմոնիայի տնօրեն ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ խոսքով` հայ պարարվեստը զարգացնելու համար իրականացվել և կիրականացվի երեք նախաձեռնություն: Նախ` տպագրվել է հայ պարագետ, երախտավոր Սրբուհի Լիսիցյանի գիրքը, որը Գագիկ Մանսյանը համարում է հայ պարի Աստվածաշունչը: Առաջիկայում կտպագրվի նաև գրքի երկրորդ և երրորդ հատորները, որոնք ըստ Մանասյանի տեսականորեն և գիտականորեն հեղաշրջում կարող են առաջացնել պարի բնագավառում: Երկրորդը` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կդասավանդվի «պարի սիմվոլիկա» առարկան, որը կարևորու է Գ.Մանսյանը: Այժմ համալսարանի ամբիոնը աշխատանքներ է տանում, որպեսզի հետագայում կարողանա համապատասխան մասնագետներ պատրաստել: Երրորդ նախաձեռնությունը վերաբերվում է Հայաստանի պետական ֆիլարմոնիայի համակարգում էթնոգրաֆիկ պարի անսամբլի ստեղծմանը, իսկ թե ինչո՞ւ էթնոգրաֆիկ` Գագիկ Մանասյանը տալիս է հետևյալ բացատրությունը. «Ընդհանրապես մեր մշակույթը ներկայացնելու համար շատ քիչ բան ունենք: Էթնոգրաֆիկ պարի անսամբլը հենված է լինելու զուտ ազգագրական հենքի վրա: Խումբ, որը օրինակ կլինի ճիշտ ազգագրության, ֆոկլորի, բեմական կատարման` հիմքում ունենալու է ազգագրությունը և Կոմիտասի երաժշտական սկզբունքները: Հայ պարարվեստի ամենամեծ թերությունը նոր բեմադրությունների պակասն է»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ