Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԲՀԿ-ԻՆ

Արխիվ 12-16

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԲՀԿ-ԻՆ

Այսօր կորոշվի, թե ով է լինելու ԱԺ նորընտիր նախագահը: Նշենք, որ առաջադրված են երկու թեկնածու: Քաղաքական մեծամասնության կողմից առաջադրվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունից ինքնաառաջադրվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՙԱզատություն՚ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Ի դեպ, Հ. Բագրատյանի առաջադրումը կաթվածահար արեց ԲՀԿ-ին, ում ծրագրերի մեջ նման շրջադարձ չէր քննարկվել, ուստի` նրանք որոշեցին միայն այսօր իրենց դիրքորոշումը բարձրաձայնել: Թե ինչ կորոշի քաղաքական այլընտրանքը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ.
- Դեռ պետք է քննարկենք ու որոշում կայացնենք,- շտապեց մնացած հարցերից խուսափել ԲՀԿ-ական պատգամավորը:
Իսկ նման քաղաքական իրադարձությունների զարգացումից առաջ, քաղաքական կուլիսներում խոսակցություններ էին պտտվում, որ ԲՀԿ-ն համաձայնել է ու պատրաստվում է քվեարկել Գ. Սահակյանի օգտին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ