Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲՀԿ-Ն ԴԵՌ ԿԱՐԾԻՔ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲՀԿ-Ն ԴԵՌ ԿԱՐԾԻՔ ՉՈՒՆԻ

Մաքսային միությանը անդամագրվելու հետ կապված` ԲՀԿ խմբակցությունը մինչ օրս դեռեւս հստակ դիրքորոշում չի հայտնել, այսինքն` ոչ կողմ է, ոչ էլ` դեմ: Հարցին, թե ի վերջո ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ խմբակցությունը Հայաստանի` ՄՄ-ին անդամագրվելու հետ կապված, մեզ հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ պատասխանեց.
-Նման կարեւորագույն հարցի շուրջ կուսակցությունը պետք է որոշում կայացնի, իսկ իմ անհատական կամ անձնական կարծիքն այս պարագայում շատ երկրորդական է: Առաջիկայում կլինի քննարկում, որոշում եւ մենք կպատասխանենքª կողմ ենք ՄՄ-ին, թե` ոչ: Ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի, գալու է խորհրդարան, եւ խորհրդարանում էլ մենք մեր խմբակցության դիրքորոշումը կհայտնենք: Իսկ այս պահի դրությամբ մենք դեռեւս չենք հայտնել այն տեսակետները, որը կապված է Մաքսային միության հնարավոր անդամակցության եւ հնարավոր ոչ անդամակցության վերաբերյալ, քանի որ այդ պրոցեսը դեռ ընթացքի մեջ է: Այնպես որ դրա մասին կարծիք հայտնել դեռ վաղ է:
- Իսկ նոր ձեւավորվելիք կառավարությունից ինչ ակնկալիքներ ունեք:
- Այս պահին նոր ձեւավորվող կառավարության վերաբերյալ կոնկրետ գնահատականներ ԲՀԿ-ն դեռեւս դժվարանում է տալ, քանի որ կառավարությունը պետք է բերի իր ծրագիրը, այն պետք է ուսումնասիրվի: Երբ տեսնենք կառավարության ծրագիրը, այն ժամանակ էլ կհայտնենք մեր տեսակետը: Եթե նոր կառավարության հետ կապված ասելիք լինի, անպայման կբարձրաձայնվի, թե° ԱԺ ամբիոնից եւ թե° փողոցում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ