Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՕԵԿ-Ը ԱՎԵԼԻ ՔԻՉ ՄԵՐԺՈՒՄՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ, ՔԱՆ ՀՀԿ-Ն՚

Արխիվ 12-16

ՙՕԵԿ-Ը ԱՎԵԼԻ ՔԻՉ ՄԵՐԺՈՒՄՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ, ՔԱՆ ՀՀԿ-Ն՚


Ազգային ժողովի հերթական քառօրյան խիստ տարբերվում էր մնացած նիստերից: Բացի ՀՀԿ-ից, մնացած խմբակցությունների մոտ ցայտնոտ էր առաջացել` մասնակցել ԱԺ նախագահի քվեարկությանը, թե ոչ, առաջադրել թեկնածու, թե ոչ: Իրավիճակ է փոխվել խորհրդարանում, եւ երեկ կոալիցիոն արդեն նախկին գործընկեր ՕԵԿ-ը բացի ընդդիմադիր լինելու հայտարարությունից, քվեարկություններով ցույց տվեց իր ընդդիմադիր կեցվածքը: Թե ինչպիսին կլինի ԱԺ-ն հետայսու` հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆՆ ասաց.

ՙՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԼԻՆԵՆՔ՚


-Ես այդ ամենին վերաբերվում եմ ըմբռնումով, քաղաքագիտական կատեգորիաների ընկալմամբ եւ փիլիսոփայորեն: Քաղաքական ուժը կարող է ինչ-որ ժամանակ դառնալ նաեւ ընդդիմություն: Մեր համատեղ աշխատանքի ընթացքում եղել են նորմալ հարաբերություններ. տարբեր հարցերում կարող էինք ունենալ տարբեր կարծիքներ, բայց հանգուցային հարցերում համատեղել ենք մեր ջանքերը: Իսկ հիմա այդ քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններից երեք տարի առաջ որոշել է ընդդիմադիր կեցվածք ընդունել: Իսկապես, իրավիճակ է փոխվել, եւ որպես իշխող կուսակցություն` մենք պետք է ավելի կազմակերպված, ավելի ուշադիր ու համախմբված լինենք եւ մեր հույսն ամբողջությամբ մեզ վրա դնենք: Աշխարհում ընդունված կարգ է, որ մնան մատների վրա հաշված կուսակցություններ, եւ մենք եւս մի օր գնալու ենք քաղաքակիրթ աշխարհի ճանապարհով:
- ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ասուլիսի ընթացքում ասաց, որ այս վեց տարիների ընթացքում, երբ ՕԵԿ-ը կոալիցիոն գործընկեր էր, արտահայտությունների մեջ չի լսել կոալիցիա բառը, այլ միայն հնչել է քաղաքական մեծամասնություն արտահայտությունը: Ի±նչ կասեք:
- Բայց չէ որ դա մենք չպետք է ասեինք, այլ նրանք, ովքեր դիմում էին կոալիցիային, իսկ մենք միշտ ասել ենք, որ խնդիրները իրականացվել են երկու ուժերի միջոցով, եւ իսկապես այդպես էր, քանի որ կառավարությունում նրանք էլ ունեին նախարարներ: Կարծում եմ, որ այս պարագայում մեր համատեղ աշխատանքն է եղել, եւ թե° մենք, թե° իրենք դժգոհելու  առիթ չունենք:
- ՕԵԿ նախագահը նաեւ շեշտում է, որ այս վեց տարիների ընթացքում կուսացությունը կարողացել է կյանքի կոչել շուրջ 200 օրինագիծ, եւ միայն 36-ն է դուրս մնացել, ավելացնելով, որ կոալիցիայից դուրս գալու հանգամանքներից մեկն էլ դա է, որ հիմա կարողանան որոշումները ինքնուրույն կատարել եւ մնացած 36 օրենքներն էլ կյանքի կկոչեն:
- Դա պարզապես հրաշալի ցուցանիշ է, երբ որեւէ կուսակցություն 236 առաջարկություն է ներայացնում, որից 200-ն անցնում են: Ես վստահ եմ, որ եթե նայենք ՀՀԿ-ի ցուցանիշներին, ապա կորուստները, չիրականացված օրենքները ավելի շատ կլինեն: Իսկ ՕԵԿ-ի պարագայում 85%-ով իրականացվել է, եւ միայն 15%-ը չի իրականացվել: Դրանից ոչ թե պետք է դժգոհել, այլ պետք է ուրախանալ եւ գոհ լինել:
- Երեկ պարզ դարձավ խմբակցությունների դիրքորոշումը` ԱԺ նախագահի ընտրության հետ կապված: ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը հայտարարեցին, որ չեն մասնակցելու կտրականապես: ՀՅԴ-ի պարագայում ինչպե±ս եք նայում այս հարցին:
- Ես որքան հիշում եմ` նրանք այս գործելաոճն են որդեգրել դեռ կոալիցիայից դուրս գալուց հետո, գտնելով, որ իրենց ձայնից որեւէ բան կախված չէ: Հետո չեմ կարծում, որ բոլորը չեն մասնակցի: Այս մոտեցումը ՀՅԴ-ի կողմից սպասելի էր, քանի որ տեւական ժամանակ է, որ նրանք որեւէ նման քվեարկության չեն մասնակցում:
- Սա բոյկոտ է անձերի±, թե երեւույթի նկատմամբ:
- Իհարկե` երեւույթի: Գիտակցելով, որ քիչ տոկոս են կազմում ԱԺ-ում, ձայները չեն ազդելու քվեարկության վրա, դրա համար հավանաբար չեն կարեւորում:

ՙ...ՈՐՊԵՍԶԻ ԱՊԱՀՈՎԵՆՔ
ԼԻԱՐԺԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՚


-Հանրության մեջ եւս կա մի հատված, ովքեր ընտրությունների նախաշեմին ասում են, որ իրենց քվեարկությամբ, միեւնույն է, ոչինչ չի փոխվի: Որքանո±վ է ճիշտ այս մոտեցումը:
- Ինչ խոսք, ես էլ եմ գտնում, որ դա լավ չէ: ՀՅԴ-ն ԱԺ-ում ունի մի քանի տեղ, եւ պետք չէ նրանց համեմատել ժողովրդի ձայների հետ, բայց, այնուամենայնիվ, այդ ստերեոտիպը ընդունելի չէ:
- Իսկ ՀԱԿ-ի համար ի±նչ կասեք:
- Դե, ՀԱԿ-ը կարող է նաեւ չմասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը, շատ բան չի փոխվի:
- ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ՕԵԿ-ն ուներ մեկ ներկայացուցիչ, եւ ստացվում է, որ նրանց որոշումից շա±տ բան էր կախված:
- ԱԺ կանոնակարգ-օրենքով, պետք է մասնակցություն ունենան բոլոր ուժերը, սակայն այն ընդունվել է այն ժամանակ, երբ կոալիցիա է եղել, եւ նման խնդիր չէր կարող ծագել: Քանի որ ՀՀԿ-ն հիմա գործում է միայնակ, մեծամասնություն ենք, անկախ նրանից` մյուս կուսակցությունները կմասնակցեն, կբոյկոտեն, թե` ոչ, մենք պարտավոր ենք այնպիսի կանոնակարգ-օրենք ունենալ, որպեսզի ապահովենք լիարժեք ընտրություն: Իսկ երեկվա արտահերթ նիստը հենց դրան էր ուղղված, ըստ որի` այդ հարցին էլ լուծում տրվեց:
- Կառավարությունում եւս նոր մթնոլորտ է. նոր վարչապետ, մասամբ նոր նախարարներ: Իսկ նախորդ կառավարության հետ, հատկապես վերջին շրջանում կարծես նույնիսկ ԱԺ-ն լեզու չէր գտնում: Նոր ձեւավորվող կառավարության հետ ինչպե±ս եք տեսնում հետագա աշխատանքը:
- Նախ պետք է ասեմ, որ թե° Հովիկ Աբրահամյանը եւ թե° Գալուստ Սահակյանը աշխատել են վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կառավարության օրոք: Դեռ այդ ժամանակ, թե° կառավարության, թե° ԱԺ-ի գործունեությունը բավականին թափանցիկ էր, առարկայական էր, եւ այն հոգսերը, որոնք կային տարածքներում, պատգամավորները կարող էին ազատ քննարկել եւ այլն: Այդ մեթոդիկան, կարծում եմ, կկիրառվի նաեւ հիմա:
- Պարոն Մինասյան, կառավարության կազմում կան եւ նշանակվեցին նախարարներ, որոնք աշխատել են դեռեւս ՀՀ 2-րդ նախագահի օրոք: Սա ինչ-որ բան նշանակո±ւմ է` ըստ Ձեզ:
- Բայց պետք չի մոռանալ, որ կան նույնիսկ մարդիկ, ովքեր աշխատում են սկսած առաջին նախագահի ժամանակներից: Սա խոսում է մարդու պրոֆեսիոնալիզմի մասին, ապացուցել են, որ կարող ուժ են, ծանոթ են համակարգին եւ ամենակարեւորը, որ ունեն պետական մտածողություն:

ՙԱՀ ՈՒ ՍԱՐՍԱՓԸ
ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է՚


-Բացառում եք երկրորդ նախագահի հեռահար նպատակները` ապագային միտված:
- Ես նման բան չասացի, իսկ եթե երկրորդ նախագահը հեռահար նպատակներ ունի` դա իր իրավունքն է, եթե կցանկանա մտնել քաղաքականություն, թող մտնի, չնայած որ նա դուրս չէր էլ եկել եւ այս տարիներին ցանկացած առիթով արտահայտել է իր տեսակետը:
- Կարծիքներ են սփռում առ այն, որ ՀՀԿ-ն ահ ու սարսափի մեջ է երկրորդ նախագահի վերջին հայտարարությունից, ինչպես նաեւ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու հետ կապված նշում են, որ ՀՀԿ-ն փաստի առաջ է կանգնել: Ի±նչ կասեք:
- Ահ ու սարսափը դա ֆիզիոլոգիական, այլ ոչ թե քաղաքական կատեգորիա է, ուստի չգիտեմ ինչի մասին  է խոսքը: Նման բան չկա եւ չէր էլ կարող լինել: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի դուրս գալուն, ես արդեն ասացի, որ մենք պարզապես պետք է էլ ավելի ուշադիր եւ կատարյալ գործենք ԱԺ-ում 69 հոգով: Ունենք բացարձակ մեծամասնություն, բայց որպեսզի բոյկոտների պարագայում կարողանանք որոշումներ ընդունել, պետք է ավելի հավաք ու արդյունավետ աշխատանքի ձգտենք բոլորս:
- ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու հերթական պատճառաբանությունը նաեւ կապված էր ՀՀ նախագահի սահմանադրական բարեփոխումների հետ` երկիրը պառլամենտական դարձնելու հարցում, նրանք գտնում են, որ գոնե այս պահին դրա կարիքը չկար: Ինչ կասեք:
- Խոսքը ալտերնատիվ տարբերակի մասին է, այս պահին որեւէ ուղղություն ընդունված չէ: Իսկ այն, որ որոշակի բաներ պետք է վերանայվեն, որեւէ առարկություն լինել չի կարող: Եթե մենք սահմանադրական բարեփոխումներ անենք, ապա դա ոչ թե կվնասի, այլ միայն կնպաստի տնտեսության զարգացմանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ