Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍԵՎԱՆԻ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՍԵՎԱՆԻ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Այսօր Սեւանի մասին օրեքնում փոփոխություններ կատարելու շուրջ կրքերը բավականին լարվեցին ԱԺ-ում: Ընդդիմությունը մեղադրեց իշխանությանը, որ Սեւանի հաշվին զարգացնում են ձկնաբուծությունը, որի եկամուտների մեծ մասը գնում է մեծահարուստների գրպանը: Ի դեպ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, թե իբր Հովիկ Աբրահամյանն իրեն ասել է, որ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը նույնպես զբաղվում է ձկնաբուծության բիզնեսով: Սրա հետ կապված, Վարդան Այվազյանը տեղից ինչ-որ բաներ էր գոռգոռում, սակայն չօգտվեց իր պատասխանի իրավունքից: Դրա փոխարեն` ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հերքեց Փաշինյանի մեղադրանքը, որն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին: Մելքումյանը հայտարարեց, որ Գ. Ծառուկյանը ձկնաբուծության ոլորտում որեւէ հետաքրքրություն չունի: Բացի այդ, նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու օրինագծին, եթե այդ թույլտվությունը տրվի ոչ թե հինգ, այլ մեկ տարով:
Ինչ վերաբերում է իշխանական խմբակցության պատգամավորներին, ապա լրացուցիչ ջրօգտագործման ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով կրճատելու առաջարկով դեռ նախորդ քառօրյային հանդես էր եկել պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, իսկ այսօր Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պնդեց, որ ձկնարդյունաբերությունը Արարատյան դաշտավայրում չարդարացված ձեռնարկ է, քանի որ ծախսվում են շուրջ մեկ միլիարդ դոլարի ջրային ռեսուրս, սակայն ստացված եկամուտը անհամապատասխան է ծախսված ներդրումներին: Վարդան Այվազյանը նույնպես առաջակեց ուժեղացնել վերահսկողությունը ջրի ծախսի նկատմամբ եւ արգելել նոր ջրհորերի թույլտվությունը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ