Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՐԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՀ Է ԴԱՌՆՈՒՄ ՉՍՏԱՑՎԱԾ ՊՈՌՆՈՖԻԼՄԻՆ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԶՈՀ Է ԴԱՌՆՈՒՄ
ՉՍՏԱՑՎԱԾ ՊՈՌՆՈՖԻԼՄԻՆ


Օրերս կայացավ մի քանի ամիս բուռն քննարկվող` կինոռեժիսորներ Արեգ Ազատյանի եւ Շողիկ Թադեւոսյանի «Ռոմանտիկները» ֆիլմի պրեմիերան: Մինչ պրեմիերան հանրության ականջը այդքան մազոլող համարձակ ֆիլմն, առաջին հայացքից էժանագին, այն էլ չստացված պոռնոֆիլմի էր նմանվում: Իսկ համարձակություն ասվածը, ըստ էության, բովանդակային չէր, այլ արի ու տես, որ մի երկու «ք» տառով բառերի շարանն ու հակաէսթետիկ փռչոտ ու մերկ տղաների հայտնվելը մեծ էկրանին` համարվում  է համարձակություն: Չէ, իրոք, դեգրադացիայի վառ օրինակ է, եթե մերօրյա երիտասարդության մտքի թռիչքն ու համարձակությունը այսօր սանհանգույցի ու անբարոյականության առանցքում է գտնվում, իսկ գլխի փոխարեն… դե պատկերացրիք` որտեղով է մտածում:


Ինչեւէ, այս ամենն էլի կարելի էր մի կերպ տանել, եթե դրան չխառնվեր
ցեղասպանության թեման: Ֆիլմում «ռոմանտիկ» տղաները, ովքեր ուռող, ծակվող, այլասեռված ու չկայացած հերոսներ են, իբրեւ գերմանացի հերոսներին փորձում են բացատրել, որ մեզ կոտորել են, Գերմանիան էլ իր «ներդրումն է» ունեցել այդ գործին, սակայն այդ ամենը մատուցված է այնպես, որ հաստատ ամեն մի գերմանացի դիտելիս կասի` տո շատ էլ լավ են արել, որ սրանց կոտորել են: Էլ չեմ ասում, թե թուրքն ու ազերին ինչպիսի մեծ սիրով կարող են այս ֆիլմը շահարկել մեր դեմ:
Ինչեւէ, հուսանք, որ Հայաստանում ֆիլմարտադրությունը չի վերածվի «քֆուրարտադրության» ու «պոռնոգրաֆիայի»: Իսկ ռեժիսորներն էլ տասը կչափեն ու մեկ կկտրեն, որպեսզի տեղին ու անտեղին ցեղասպանության թեման չշահարկեն: Ի վերջո, արդի աշխարհն ի՞նչ եզրակացություն պետք է անի, երբ Ատոմ Էգոյանն իր «Արարատ» ֆիլմում ցուցադրում է, թե ինչպես է հայ տղան սեքս անում, ուռում ու ձեռքի հետ էլ ցեղասպանված պապերի դարդով տապակվում, իսկ այսօր էլ «Ռոմանտիկները» ֆիլմի հեղինակներն են ասում, թե մենք լկտի ու տականք ենք…

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ