Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԲԻԹԼԶԸ» -Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Արխիվ 12-16

«ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԲԻԹԼԶԸ» -Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է


Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբն ու անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին ներկայացնում են «Անմոռանալի Բիթլզ» խորագրով համերգային ծրագիրը: Վաղը՝ ապրիլի 30 –ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ ջազի միջազգային օրվան նվիրված ու նաև հաշվի առնելով այս նույն ծրագրին հանդիսատեսի բուռն ընդունելությունը, ևս մեկ անգամ տեղի կունենա համերգային ծրագիրը:

Ծրագրում կհնչեն հանրահայտ լիվերփուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների (A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար: Կհնչի նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի և Պիացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ