Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆԿԱՐԻՉ ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎԻՆ

Արխիվ 12-16

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆԿԱՐԻՉ ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎԻՆ (+Լուսանկարներ)

 

Ապրիլի 29-ին Երևանի կամերային թատրոնում կայացավ նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 90-ամյակին նվիրված հուշ-երեկո, որի ընթացքում ցուցադրվեցին Վ. Պոդպոմոգովի գործերը, ներկայացվեց գեղանկարչական աշխատանքների կատալոգը, ցուցադրվեց ստեղծագործական կյանքին նվիրված ֆիլմ:

Վալենտին Պոդպոմոգովը 1938թ.-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ: Նա հանդիսանում է ավելի քան 25 ֆիլմերի բեմադրող-նկարիչ, որոնց շարքում են` «Կարինե», «01-99», «Առաջին սիրո երգը», «Ճանապարհ դեպի կրկես», «Անձնապես տեղյակ է» և այլն: 1960-ականներին նպաստել և մեծ ավանդ է ունեցել հայկական մուլտֆիլմի զարգացման գործում: Նրա նվիրյալ աշխատանքի շնորհիվ վերաբացվել է «Հայֆիլմ» -ի մուլտ ստուդիան: 1967թ.-ից էկրանավորել է այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Մի կաթիլ մեղր», «Փարվանա», «Գարսևանը արձակուրդում» և այլն: Եղել է Երևանի քաղաքի գլխավոր նկարիչը: Գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 50 տարեկան հասակում: Վալենտին Պոդպոմոգովի ստեղծագործության հիմքում ընկած է փիլիսոփայական սկզբունքը:

Նրա ամենահայտնի գործերից են՝ «Խորհրդավոր ընթրիք», «Կարոտախտ», «Ես կամ»: Պոդպոմոգովի ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայրենիքին, նրա պատմությանն ու ճակատագրին նվիրված գործերը. «Անդրանիկ», «Ռեքվիեմ 1915», «Կոմիտաս», «Հորովել», ինչպես նաև զարմանահրաշ «Արցախ»-ը՝ դեպի երկինք սլացող մոնումենտալ խաչքարը:

 

 

Նյութը և լուսանկարները՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ