Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՌԴ նախագահ. ՛՛ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇՈՒԿԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ 170 ՄԼՆ ՄԱՐԴ՛՛

Արխիվ 12-16

ՌԴ նախագահ. ՛՛ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇՈՒԿԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ 170 ՄԼՆ ՄԱՐԴ՛՛

 

Ինչպես ներկայացնում է itar-tass-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը կկարողանան գտնել փոխզիջումներ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի այն կետերի շուրջ, որոնք դեռևս մնում են անհամաձայնեցված: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովում:

 

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը հնարվորություն կտա երեք երկրների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու: «Դա թույլ կտա դուրս գալ մեր երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման ուղի, ներգրավել ներքին և արտաքին ներդրողների: Այս շուկան կարող է ներգրավել լրացուցիչ 170 մլն մարդ և դառնալ ավելի կայուն»,- նշել է Պուտինը:

 

Ի դեպ, գագաթնաժողովի մեկնարկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է հաստատել օրակարգը, որում ներառված է երկու հարց: Դրանք են' Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծի պատրաստման ընթացքն ու Հայաստանի կողմից Մաքսային միությանն ու Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի միասնական տնտեսական տարածքին միանալու միջոցառումների իրականացումը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ