Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ

Արխիվ 12-16

ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծիք ունի, բայց դրա հետ հեչ համաձայն չէ:

Եվ այսպես, այսօր Ազգային ժողովի քվեարկությանը դրվեց մեքենաների վրա շքեղության հարկից հրաժարվելու մասին օրենքը, որի հեղինակներից մեկը հենց վերը նշված պատգամավորն է, ով երեկ ԱԺ ամբիոնից կուրծք էր ծեծում, կոչ անում ընդունել օրենքը եւ նշում որ իրենց կարծիքը օրենքի նախագծի նկատմամբ միանշանակ դրական է, թե որքան ճիշտ ու լավ օրինագիծ է շքեղության հարկը հանելը եւ որ հարկավոր է շքեղ մեքենաների ակցիզային հարկը նվազեցնել. <Օդից հո բաներ չենք ասում, սա տնտեսագիտություն է>,- իր ելույթում փաթոսով ասել է Մ. Մելքումյանը: Սակայն ով իմանար, որ այսօր օրը բարի չի լինելու հենց Մելքումյանի համար եւ հարազատ խմբակցությունը ոչ թե կողմ է քվեարկելու օրինագծին եւ անգամ ոչ էլ ձեռնպահ, այլ ընդհանրապես չի մասնակցելու դրան, այդ թվում կողմ չի քվեարկելու նաեւ հենց ինքը՝ օրենքի հեղինակ Միքայել Մելքումյանը: Իսկ դեռ երեկ պարոն Մելքումյանը օրինագիծը փրփուռը բերանին պաշտպանելիս ներկաներին ներկայացնում էր , որ մի քանի գրքերի հեղինակ է, որոնք կարող է տրամադրել տնտեսագիտության դասագրքեր ցանկացողներին, որպեսզի կարդան եւ ավելի լավ պատկերացում ունենան տնտեսագիտությունից: Հետաքրքիր է այդ գրքերում կա? այն մասին, թե ինչպես են օրենք առաջադրում եւ հետո զերծ մնում դրան կողմ քվեարկելուց:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ