Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

՛՛ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ ԷՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ՛՛

Արխիվ 12-16

՛՛ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ ԷՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ՛՛

Այսօր 67 կողմ եւ 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց շքեղության մասին օրենքը, ըստ որի այսուհետ 25 մլնդրամ  եւ ավել գին ունեցող շքեղ մեքենաների ակցիզավորումը ավելի ցածր գներով կիրականացվի: Ի դեպ նշենք, որ 2011 թվականին այդպիսի 308 մեքենա է ներկրվել Հայաստան, 2012թ 51, իսկ 2013թ. 98:

Քվեարկությանը չմասնակցեցին բոլոր ոչ իշխանական ուժերը, այդ թվում նաեւ ՕԵԿ-ը: Իսկ ԲՀԿ-ի պարագայում չմասնակցությունը նույնիսկ ծիծաղելի էր, քանի որ օրենքի առաջարկով հանդես էր եկել նաեւ իրենց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Թե ինչով էր պայմանավորված նման վերաբերմունքը այս օրինագծի հետ կապված մեր հետ զրույցում ԱԺ Տնտեսկան հարցերի շտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց, որ օրենքի բովանդակության հետ կապ չունի քվեարկության չմասնակցությունը. <Նրանք պարզպես ցանկացան մեզ դժվար կացության մեջ գցել եւ սա պարզապես ակցիա էր քաղաքական մեծամասնության դեմ>:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ