Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՔԱՌՅԱԿԸ ԿՀԱՆՁՆԻ ՎԵՐՋԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՔԱՌՅԱԿԸ ԿՀԱՆՁՆԻ ՎԵՐՋԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես այսօր հայտնեց ՀՀ ԱԺ նորանշանակ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 12-ին, տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նստաշրջան: Հավամաբար հենց այդ օրը կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը Ազգային ժողովում: Ի դեպ այդ օրը կարող է վերջինը լինել քառյակի համար: Համենայն դեպս նման կարծիք է հայտնել <Ժառանգություն> կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ նա նշել է, որ ԱԺ նախագահի ընտրությունների ընթացքում քառյակի անդամների քվեարկությունը հստակ ահազանգ էր <Ժառանգության> համար եւ եթե այդպիսի քվեարկություն կրկնվի մայիսին կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, սա արդեն կբերի նոր քաղաքական իրավիճակւ: Պետք է ենթադրել, որ այդ դեպքում <Ժառանգությունը> դուրս կգա քառյակից: Րաֆֆին մեծահոգաբար նաեւ թույլ տվեց իր գործընկերներին մեկնաբանել իրենց գործողությունները. <Ես պատրաստ եմ այդ քվեարկության վերաբերյալ բոլոր ուժերին թույլ տալ ամեն մեկն իր վարքը մեկնաբանի, թե ինչու են այդպես վարվել>:

Ակնհայ է, որ Րաֆֆին դժգոհ է ԲՀԿ-ի ԱԺ նախագահի քվեարկությանը մասնակցելու փաստից, իսկ կառավարության քվեարկությունը անվանել է վերջին քննություն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ