Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

՛՛ԱՅՍ ԱՄԵՆԸ ԲՈԼՈՐԻՑ, ԲԱՑԻ ՎԱԼՈԴԻՑ՛՛

Արխիվ 12-16

՛՛ԱՅՍ ԱՄԵՆԸ ԲՈԼՈՐԻՑ, ԲԱՑԻ ՎԱԼՈԴԻՑ՛՛

Այսօր Ազգային ժողով էր ներկայացել կառավարությունը հերթական հարց ու պատասխանի համար: Հավանաբար նոր կառավարության առկայությունն էր ոգեւորել շատ պատգամավորների՝ հատկապես ընդդիմադիր: Ելնելով քաղաքակրթության նորմերից, նորանշանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց նոր ձեւավորված կառավարության առաջին մուտքը ԱԺ, որին բացասական արձագանքեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշելով, որ չնայած նրան, որ Գ. Սահակյանը շնորհավորեց բոլորի անունից, այնուամենայնիվ նա չի շնորհավորում: Արձագանքելով չշնորհավորանքին ԱԺ նախագահը նկատեց, որ հյուրերին հարկավոր է բարյացակամ ընդունել: ԱԺ նախագահից զատ, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ում եւ հարց էր ուղել պատգամավորը, կրկին անդրադառնալով Փաշինյանի չշնորհավորանքին մի անեկդոտ հիշեց. <Ընկերները տապատաքար են պատվիրում մահացած ընկերոջ համար եւ վրան գրում. <Այս ամենը բոլորից, բացի Վալոդից>>: Մթնոլորտը մի փոքր շեղվեց եւ Ն. Փաշինյանը անմասն չմնալով նախարարի անեկդոտին հայտարարեց, որ. <Ի դեպ շրջանառվում են լուրեր, որ պարոն Թովմասյանը Ձեր պաշտոնում ձեզ պետք է փոխարինի Վալոդ անունով մի նոր նախարար>: Ժամանակավոր պաշտոնակատար նախարարն էլ ավելացրեց, որ լրատվական դաշտին ավելի մոտ է Փաշինյանը, ուստի նա որեւէ տեղեկություն այդ մասին չունի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ