Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵ՞Տ

Արխիվ 12-16

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵ՞Տ

Արդեն հայտնի են այն երեք նախարարների անունները, որոնք պետք է վերջնականապես ձեւավորեին կառավարության կազմը, չնայած որ այս պահին ժամանակավոր պաշտոնակատարներ են մնացել ՀՀ սպորտի եւ գյուղատնտեսության նախարար, արդեն նախկին ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը: Մեր տեղեկություններով, Սերգո Կարապետյանը եւս կլքի իր պաշտոնը, բայց դրա փոխարեն կզբաղեցնի Արարատի մարզպետի պաշտոնը:

Ինչ վերաբերվում է սպորտի նախարարին, ապա iravunk.com-ն այդ մասին օրեր առաջ էր տեղեկացրել, որ Յուրի Վարդանյանին փոխարինելու է Գաբրիել Ղազարյանը, որը հայտնի է որպես Գագիկ Ծառուկյանի վստահելի մարդ: Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Գ. Ղազարյանը որեւէ այլ նվաճումներ` սպորտի, քաղաքականության կամ կազմակերպչական ոլորտում մինչ օրս չի գրանցել: Հետեւաբար, ոլորտին ծանոթ մարդիկ կարծում են, որ Սպորտի նախարարությունը այս նախարարի օրոք նույնպես երկնքից աստղեր չի քաղելու:

Դե ինչ այսօր, օրվա երկրորդ կեսին ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս հարցին եւս լուծում կտրվի եւ կառավարության վերջնական ձեւավորումը հանրությանը կներկայացվի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ