Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ԹԵ ՈՎ Է ԳՆԵԼ ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՇԵՆՔԸ

Արխիվ 12-16

ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ԹԵ ՈՎ Է ԳՆԵԼ
ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՇԵՆՔԸ

Օրերս հայտնի օֆշորի գործով հիմնական տուժող գործարար, այժմ սնանկացման եզրին հայտնված Փայլակ Հայրապետյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշել էր. ՙԱսում են, որ ինձ պատկանող Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին ՙԷրեբունի՚ միավորման տարածքը` ՙԱկվա Մարի լայթ՚ ՍՊԸ-ն, գնել է Մհեր Սեդրակյանը՚:  Ի դեպ գործարարի խոսքով` Մհեր Սեդրակյանը իր հետ չի բանակցել, այլ տարածքը գնել է ՙԱմերիա՚ բանկից, քանի որ իր գույքն արգելանքի տակ է:
Թե որքանով է գործարարին հասած վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել անձամբ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից, ով մասնավորապես նշեց.
- Դրանք շինծու խոսակցություններ են, ես տեղյակ չեմ, թե ով է գնել էդ շենքը: Ես Ձեզ ավելին ասեմ, անձամբ Փայլակ Հայրապետյանն ինձ առաջարկել է իր ուզած գնով վաճառել իր տարածքը: Բայց շենքը, քանի որ բարվոք վիճակում չէր, ես չեմ գնել: Հետո ինձ շենքը պետք չէր, ինձ  տարածքն էր պետք` ես այն առել եմ: Բայց ճշտելու եմ` ով է առել էդ շենքը, ես եմ վեցնելու, որ էդ ասեկոսեները գոնե իրականություն դառնան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ