Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՀՅԴ-Ի ՃԱՇԱԿԸ

Արխիվ 12-16

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՀՅԴ-Ի ՃԱՇԱԿԸ

Օրեր առաջ մեր այն հարցին, թե ում եք տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել էր, որ անուններ չի հնչեցնի, սակայն իր համար ավելի ցանկալի է այդ պաշտոնում տեսնել ավելի երիտասարդ կադրի: Մինչ կկայանային ԱԺ նախագահի ընտրությունները, շրջանառվում էին մի քանի անուններ, այդ թվում նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի անունը: Վերը նշված դաշնակցական դիրքորոշման հետ կապված` պարոն Շարմազանովը պատասխանեց. ՙԴա ճաշակի հարց է, ինչ կարող եմ ասել: Մենք էլ նախընտրեցինք այդ պաշտոնում տեսնել Գալուստ Գրիգորիչին, ով պառլամենտական աշխատանքի հարուստ փորձ ունի՚: Թե արդյոք ՀՅԴ-ի չմասնակցությունն ԱԺ նախագահի ընտրությանը պայմանավորված էր նաեւ դրանով, Է. Շարմազանովն ասաց. ՙՈչ, չեմ կարծում, որ դա անձով է պայմանավորված, պարզապես, դա քաղաքական պահվածք է՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ