Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԻՆՏԵՆՍԻՎՈՐԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ՚

Արխիվ 12-16

ՙՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԻՆՏԵՆՍԻՎՈՐԵՆ
ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ՚


Վերջին ժամանակներս տարաբնույթ խոսակցություններ են պտտվում Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելու շուրջ: Ուստիեւª փորձեցիք ԱԺ արտաքին հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվել, թե ինչ ընթացքի մեջ է վերոնշյալ գործընթացը: Պարոն Զաքարյանի խոսքով.
-Գործընթացը դեռեւս շարունակվում է, եւ բոլոր աշխատանքային խմբերն գործում են գոյություն ունեցող բոլոր խնդիրները համաձայնեցնելու ուղղությամբ: Մենք ամբողջությամբ գտնվում ենք Մաքսային միությանը անդամակցելու ՙճանապարհային քարտեզով՚ ժամանակացույցի մեջ եւ այստեղ ինչ-որ խնդիրներ, մեծ հաշվով չկան:
- Ինչ փուլում է գործընթացը:
- Հիմա պատրաստվում է հիմնական փաստաթուղթը, որը որ կներկայացվի ստորագրման, դրանից հետո արդեն կանցնենք ներպետական բոլոր գործընթացներին:
- Այսինքն` այն խոսակցությունները, ըստ որոնց հնարավոր է` հետաձգվի Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու գործընթացը, իրականությանը չեն համապատասխանում:
- Աշխատանքային քննարկումների ընթացքում հնարավոր են որոշակի խնդիրներ, սակայն դա որեւէ քաղաքական կամ այլ ծրագրային նշանակություն, հիմքեր չունեն: Այսինքն, եթե լինեն խնդիրներ, ապա դրանք կլինեն զուտ աշխատանքային գործընթացով պայմանավորված:
- Օրինակª աշխատանքային ինչպիսի խնդիրների հետ կարող ենք բախվել:
- Զուտ աշխատանքային կարգի:
- Երբ կդառանանք ՄՄ-ի լիարժեք անդամ:
- Հիմա ստույգ ժամկետներ դժվար է ասել: Դա կախված է նրանից, թե ստորագրման պահից հետո ներպետական գործընթացները ինչ արագություն եւ ինչ ընթացք կունենան: Այնուամենայնիվ նախատեսվում է, որ մինչեւ տարվա վերջ մենք պետք է անցած լինենք բոլոր ներպետական գործընթացները  եւ ամբողջովին պատրաստ լինենք Մաքսային միության անդամակցությանը:
- Իսկ նոր կառավարության հետ կապված հնարավոր է ինչ-որ բաներ փոխվեն:
- Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումները նոր կառավարության հետ չեն փոփոխվել: Դրանք մնում են նույնը եւ այդ ուղղությամբ նոր կառավարությունը եւս շարունակելու է ինտենսիվորեն աշխատել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ