Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՕԵԿ-Ը ՄՆՈՒՄ Է ՄՄ-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ը ՄՆՈՒՄ Է ՄՄ-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑ

Ըստ որոշ տարածված խոսակցությունների` ՕԵԿ-ը լքեց կոալիցիան հենց այն պահին, երբ մոտ է Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելը, քանի որ այնքան էլ վստահ չեն իրենց արտահայտած` ՄՄ-ի հետ կապված դիրքորոշմանը: Թե որքանով են վերոնշյալ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել ՕԵԿ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
-Նման խնդիր չկա, մեր` կոալիցիայից դուրս գալը, պարզապես, այո, գուցե համընկավ այդ գործընթացի հետ, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ մենք դեմ ենք ՄՄ-ին անդամագրվելուն:
Նման խոսակցություններ տարածողներն էլ քաղաքականությունից ոչինչ չհասկացող մարդիկ են: Մենք հստակ արտահայտել ենք մեր մոտեցումները, մեր դերը` Մաքսային միության անդամակցության հետ կապված, ասելով, որ դա բխում է մեր ազգային շահերից` անվտանգության, տնտեսական անվտանգության եւ բազմաթիվ այլ մոտեցումներով:
- Շատերը ՄՄ-ի հետ կապված ձեզ վերագրվող տեսակետը պատճառաբանում են, օրինակ, նրանով, որ Ձեր կուսակցության դրոշը ավելի շատ Եվրամիության դրոշին է նման...
-  Մեր կուսակցության դրոշը ոչ մի դրոշի նման չէ, դա մեր դրոշն է: Այնպես որ, այստեղ նման անհիմն կապեր գտնելը եւ մեզ ինչ-որ բաների հետ կապելը պարզապես անհեթեթություններ են: Մենք ունենք մեր հստակ քաղաքական գիծը, որն արտահայտվում է քաղաքական հայտարարություններով: Մենք գտնում ենք, կրկնում եմ, որ, այո, ՄՄ-ի անդամակցությունը ելնում է մեր ազգային, ռազմական, տնտեսական շահերից: Սակայն դրան զուգահեռ, մենք միաժամանակ պետք է վարենք բալանսավորված քաղաքականություն` բարիդրացիական հարաբերություններ պահպանելով ե°ւ եվրամիության, ե°ւ ՆԱՏՕ-ի հետ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ