Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՈՍՏԻԿԱՆԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ

Արխիվ 12-16

ՈՍՏԻԿԱՆԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ

Երեկ ՀՔԾ-ում տեղեկություններ կորզելու նպատակով` ոստիկանների կողմից Գավառի գյուղերից մեկի բնակչի նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացանք ՀՔԾ մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանից. ՙՔրեական գործը հարուցվել է քաղաքացի Կ. Ռ.-ի հաղորդման հիման վրա: Ըստ հաղորդման` Գավառի բաժնում ոստիկանները գյուղերից մեկի բնակիչ Ա. Ա.-ի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի վերաբերյալ տեղեկություններ կորզելու նպատակով հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն են գործադրել Կ. Ռ.-ի նկատմամբ՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


ՈՍԿՈՎ ԼԻ ՈՒՍԱՊԱՐԿԵՐ


Ապրիլի 28-ի գիշերը Սոթքի ոսկու հանք էին այցելել հանքի անվտանգության ծառայության աշխատակիցներին անծանոթ երեք քաղաքացիներ: Ոստիկանների օպերատիվ խումբը հանքի վարչական տարածքում հայտնաբերել էր 1972 թ. ծնված Վախթանգ Լ.-ին, 1964 թ. ծնված Արմեն Ղ.-ին եւ 1975 թ. ծնված Գառնիկ Մ.-ին եւ... 29 կգ հանքաքարերով լի 2 ուսապարկ:


ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ


ՙԿրծքավանդակի հետին պատի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր՚ ախտորոշմամբ 40-ամյա Արտակ Ա.-ն եւ ՙԿրծքավանդակի աջ կեսի 1-ին մակերեսի կտրած-ծակած վերք՚ ախտորոշմամբ` 34-ամյա Նաիրի Մ.-ն հայտնվել էին հիվանդանոցում միաժամանակª ապրիլի 28-ին, ժամը 03-ին: Ըստ հիվանդներիª դրանից մեկ ժամ առաջ  նրանք գիշերային հանդիպում էին ունեցել  Մ. Ավետիսյան փողոցում գտնվող դպրոցի մոտ` դանակներով զինված անհայտ անձանց հետ: ՙԱնհայտները՚ արագ հայտնաբերվել էին. ոստիկանություն բերման էր ենթարկվել 36-ամյա Կարեն Մ.-ն, ով եւ, ըստ իրավապահների, դանակահարել էր Արտակ Ա.-ին եւ Նաիրի Մ.-ին: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացած 1 դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ