Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

100 ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Արխիվ 12-16

100 ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ

2011-ի սեպտեմբերին 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ռուսաստանցի օդաչու Կոնստանտին Յարոշենկոն: Դատավարությունը իրականացվել էր ԱՄՆ-ումª Լիբերիայի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմիցª դատարան ներկայացված ապացույցների հիման վրա: Ըստ այդ ապացույցներիª Յարոշենկոն զբաղվել էր թմրանյութերի մաքսանենգությամբ:
Դատապարտյալն ու նրա պաշտպանները չեն հանձնվել եւ օրերս բացահայտել էին, թե ՙգործը շինել՚ էին ամերիկացիները, ավելի ստույգª ԱՄՆ-ի ՙԹմրանյութերի դեմ պայքարի՚ վարչության աշխատակիցները: Ըստ պաշտպան-փաստաբանիª ռուս օդաչուին կտտանքների ենթարկելու համար  ԱՄՆ-ի հատուկ ծառայության աշխատակիցները իրենց լիբերացի գործընկերներին վճարել էին 100 դոլար:  


ՄԻ ԿՈՒՄԸ ԲԱՎ Է, ԵՐԿՐՈՐԴԸª ՄԱՀ Է


Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի 19-ամյա ուսանող Հենրի Միլլերի համար շրջագայությունը Կոլումբիայի ջունգլիներում ունեցել էր ողբերգական ավարտ: Տեղական ցեղերից մեկին այցելելու ժամանակ երիտասարդը համաձայնել էր մասնակցել հնագույն մի ծեսի: Նրան առաջարկել էին ըմպելիք, որը ՙնվիրում է անմոռանալի զգացմունքներ եւ հարստացնում հոգեպես՚:
Ըստ ՙմասնագետների՚, եթե Հենրին բավարարվեր մեկ կումով, որեւէ ծանր հետեւանքներ չէին լինի: Ցավոք, երիտասարդը խմել էր երկրորդը եւ...
ՙՆա դեմքով ընկավ գետնին եւ սկսեց թպրտալ, տարօրինակ ձայներ հանել՚,- պատմել էր մի ականատես, որը ցանկացել էր մնալ անհայտ:
Ցեղի ՙհյուրասեր՚ շամանը, սակայն, հանգստացրել էր տուրիստական խմբի մյուս անդամներին եւ խոստացել հոգալ երիտասարդին: Հաջորդ օրը առավոտյան Հենրիի անշունչ մարմինը հայտնաբերվել էր ճամփեզրին, իսկ շամանի ընտանիքի անդամները ասել էին, թե երբ գիշերը իրենք արթնացել էին, Հենրին խրճիթում չէր...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ