Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԵՎՐԱՏԵՍԻԼԻ՚ ԲԵՄՈՒՄ ԱՐԱՄ MP3-Ը ՄԵՆԱԿ ԿԼԻՆԻ

Արխիվ 12-16

ՙԵՎՐԱՏԵՍԻԼԻ՚ ԲԵՄՈՒՄ ԱՐԱՄ MP3-Ը ՄԵՆԱԿ ԿԼԻՆԻ

Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 6-10 Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի կունենա ՙԵվրատեսիլ-2014՚ երգի մրցույթը, որին այս տարի Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ը` իր Not Alone երգով: Նա կներկայանա առաջին կիսաեզրափակչին` մայիսի 6-ին, առաջին համարի ներքո: Բայց, մինչ այդ ՙՎիտամին՚ ակումբի տղաների հետ համերգային շրջագայություն է ծավալել Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ Ավստրիայում:
Այնտեղ ապրող մեր հայրենակիցները դրական են արտահայտվել երգի մասին, եւ հաջողություններ մաղթել նրան: Ինչպես նաեւ ապրիլի 13-ին Լոնդոնում տեղի է ունեցել Eurovision Party անվամբ համերգ, որին նույնպես մասնակցել է Արամ MP3-ը: Այն հարցին, թե ինչպիսի± շոուով է Արամ MP3-ը ներկայանալու Կոպենհագենում եւ  ո±վ է  զբաղվելու նրա հագուստի մոդելավորմամբ, ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ պատասխանեց. ՙՈրոշեցինք, որ Արամը միայնակ հանդես գա: Այդպես ավելի տպավորիչ կլինի: Իհարկե, լուսային նոր տեխնոլոգիաների արդյունքում հետաքրքիր շոու կստանանք: Բեք-վոկալիստներ նույնպես չեն լինելու: Մրցույթին Արամը ներկայանալու է դիզայներ եւ ոճաբան Արամ Նիկոլյանի ստեղծած շքեղ եւ նորաոճ հագուստով՚:
Իսկ հագուստի մասին Գոհար Գասպարյանը եւ Արամ MP3-ը չցանկացան մանրամասնել` ասելով, որ այն փոքր-ինչ նման կլինի տեսահոլովակի կերպարի հագուստին, բայց չեն ուզում փակագծերն ավելի բացել:

ՀԱՅԿ ԷԼՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ