Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆՈՒՌ. «ՃԻՇՏ ԷԼ ԱՐԵՑԻՆ, ՈՐ ՀԱՆԵՑԻՆ ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ»

Արխիվ 12-16

ՆՈՒՌ. «ՃԻՇՏ ԷԼ ԱՐԵՑԻՆ, ՈՐ ՀԱՆԵՑԻՆ ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ»


Չնայած այսօր` մայիսի 1-ին, նշվեց Աշխատավորների տոնը, բայց այն կարծես դարձավ հերթական հանգստյան օր, այն պատճառով, որ նախկինի նման շքերթներով ու տոնակատարություններով չընթացավ: Շատերի կարծիքով աշխատավորն այսօր չունի իր դերը, ինչն ապացուցվեց, երբ երկաթե բանվորի արձանն իր տեղը զիջեց գովազդային վահանակին: Այս ամենի մասին քանդակագործ, դիզայներ ՆՈՒՌԸ` ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ հակառակ կարծիքն ունի: Նուռը գտնում է. «Ճիշտ էլ արեցին, որ հանեցին բանվորի արձանը: Նման արձանը մեզ պետք չէր, ոչ թե բանվորը պետք չէր, այլ` այդ ժանգոտ ու շատ վախենալու արձանը: Իսկ ինչ վերաբերում է Աշխատավորի տոնին` կարծում եմ, որ աշխատավորի համար տոնը հենց հանգիստն է: Այն, որ այդ օրը աշխատանքային չէ, հետեւաբար կարելի է համարել, որ տոնը կայացել է: Ճիշտ է, որ աշխատավորն այդ օրը հանգստանա` «մայովկա» անի: «Մայովկան» ինքն իրենով արդեն տոն է, մարդիկ դուրս են գալիս, քաղաքից դուրս են գնում, քանի որ առաջին գարնանային մեծ իրադարձությունն է: Հետեւաբար կարծում եմ, որ այն բավարար է ու աշխատողի համար լավագույն տոնը»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ