Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ°Ն Է ՊԵՏՔ ԴԱՐՁՆԵԼ ՕՐՎԱ ՀԵՐՈՍ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ°Ն Է ՊԵՏՔ ԴԱՐՁՆԵԼ ՕՐՎԱ ՀԵՐՈՍ


Մայիսի 1-ը Հայաստանում եւ աշխարհի հարյուրից ավել երկրներում նշվում է որպես աշխատավորների տոն: Այս թեմայով Evrazesnews.am կայքը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:
-Տարիներ առաջ մայիսի 1-ը նշվում էր մեծ շուքով եւ ցնծությամբ, այժմ Հայաստանում նման ոգեւորություն չի նկատվում: Ի±նչ կասեք այս մասին, արդյոք կարիք չկա առավել ուշադրության արժանացնել այս տոնը:
- Իհարկե, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս տոնին, քանի որ մեզանում պետք է էլ ավելի արժեւորվի աշխատանքը, աշխատավորը: Բոլոր ասպարեզներում պետք է գնահատել աշխատավորներին, ովքեր իրենց հացը վաստակում են սեփական քրտինքով: Բանվորին, գյուղացուն, մշակութային գործչին... Նրանց է պետք դարձնել օրվա հերոսը:
Մեր երկրին անհրաժեշտ են արդյունավետ աշխատանք, լավ աշխատողներ, որպեսզի ծաղկեցնենք, զարգացնենք, հարստացնենք մեր երկիրը:
- Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանում պահպանվեց մայիսմեկյան հանդիսավոր արարողությունների ավանդույթը, իսկ Հայաստանում` ոչ այդքան, ինչի± հետ կարելի է դա կապել:
- Աշխատավորության գաղափարը` որպես երկրի հիմք, ավելի շատ պահպանվեց Ռուսաստանում: Մեր երկրում ավելի շեշտադրվեց բիզնեսը. համարվում էր, որ բիզնեսն է երկիրը պահում, սակայն երկիրը պահում է ժողովուրդը` աշխատավորը, եւ կարեւոր է դա հասկանալ ու գնահատել:
Բիզնեսը պետք է զարգացվի, իհարկե, բայց պետք է զարգացվի արդյունաբերական բիզնեսը, որպեսզի բացվեն նոր աշխատատեղեր: Պետք է վերականգնել Բանվորի արձանը, աշխատանքի գաղափարախոսությունը, անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը աշխատավորի հանդեպ:
- Ինչ եք կարծում, որքանո±վ են այսօր Հայաստանում պաշտպանված աշխատողների շահերը:
- Օրենքով աշխատավորի շահերը քիչ թե շատ պաշտպանված են, բայց մենք տեսնում ենք պարզապես ստրկատիրական մոտեցում աշխատողների նկատմամբ: Աշխատանքի տեսչությունն ասես զբաղված լինի աշխատավորների դեմ կատարված հանցագործությունների կոծկմամբ: Մարդկանց հետ չեն կնքվում աշխատանքային պայմանագրեր, աշխատողները շատ հաճախ շահագործվում են, իսկ աշխատանքի տեսչությունն ամեն ինչ անում է` այս ամենի բացահայտումները կոծկելու համար:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ