Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙԱՅՍ ՊԱՀԻՆ ԿՈՌԵԿՏ ՉԷ ԻՄ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼԸ՚

Արխիվ 12-16

ՙԱՅՍ ՊԱՀԻՆ ԿՈՌԵԿՏ ՉԷ ԻՄ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼԸ՚

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ ազատվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից եւ նշանակվել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար:
Նորանշանակ նախարարից, քանի որ նա առաջին անգամ չէ, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է (1992-1993թթ. եղել էներգետիկայի նախարար), փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ էական փոփոխություններ է նկատել այս տարիներին էներգետիկայի ոլորտում եւ ինչ ծրագրերով է նա փորձելու առաջնորդվել: Սակայն պարոն Զախարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կոռեկտ չի համարում այս պահին գնահատականներ տալ ոլորտի աշխատանքներին. ՙԴեռ մի քանի է ժամ է, ինչ նշանակվել եմ, էներգետիկայի նախարար: Թող մի որոշ ժամանակ անցնի, ուսումնասիրեմ, նոր գնահատականներ կտամ. այս պահին կոռեկտ չէ իմ կողմից գնահատական տալը՚:
Ամեն դեպքում, չմոռանանք, որ Ե. Զախարյանն ունի ոչ միայն հայաստանյան իշխանական համակարգի ամենահնաբնակ, այլ նաեւ ամենաակտիվ պաշտոնյաներից մեկի համարում, եւ հուսանք, որ այս ամենը կօգնի հայաստանյան էներգետիկային:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ