Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍԽՐԱՆՔԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՍԽՐԱՆՔԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ

ՙՎերջապես հասանք զորամաս: Զորամասի դարպասների մոտ կանգ առավ մեր միկրոավտոբուսը, մեզ ուղեկցող սպան դուրս եկավ ավտոմեքենայից, նրան ընդառաջ դարբասներից արագ քայլով մոտեցավ մի զինվորական ու պատիվ առնելով` ինչ որ բան ասած: Զինվորականների ողջույնը կողքից հաճելի է դիտվում: Նրանք կարճ խոսելուց հետո բաժանվեցին, քիչ անց բացվեցին զորամասի դարբասները, ու մեր մեքենան մտավ զորամաս: Առաջին բանը, որ այստեղ աչք է զարնում տարածքի իդեալական մաքրությունն է: Զորամասում մեզ դիմավորում է հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Թումանյանը: Կարճ բանակցությունից հետո մեզ հրավիրում են բացօթյա տաղավար, որտեղ քիչ անց մեզ է մոտենում առաջին զինվորը: Կոկիկ հագնված, ձիգ կեցվածքով, գեղեցկադեմ այս երիտասարդը նման եւ նման չէ քաղաքացիական կյանքում ինձ հանդիպած իր տարեկիցներին: Վստահ քայլերով մոտենում է մեզ ու բարեւում. աչքերում մեղմ ժպիտ կա: Իմանալով, որ հարցազրույց եմ ցանկանում վերցնել, նա մի պահ հարցական հայացքով նայում է փոխգնդապետին եւ նրա հաստատող շարժումից հետո պատրաստակամ պատասխանում է իմ հարցերին՚:
Ամեն չորեքշաբթի ՙԻՐԱՎՈՒՆՔ-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ՚-ում կարդացեք ՙՍԽՐԱՆՔԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ՚ հոդվածաշարի հերթական նյութը, ուր ՊՆ եւ խմբագրության համատեղ ծրագրի շրջանակում զորամասեր այցելած մեր լրագրողները ձեզ կպատմեն այն, ինչ տեսել են սեփական աչքերով Հայոց բանակում: Հոդվածաշարը զետեղվելու է նաեւ www.iravunk.com կայքում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ