Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՅՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՅՈՒՐԱՍԵՂԱՆԸ, ՈՐՏԵՂ ԿՄԵԿՏԵՂՎԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ՚

Արխիվ 12-16

ՙՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՅՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՅՈՒՐԱՍԵՂԱՆԸ, ՈՐՏԵՂ ԿՄԵԿՏԵՂՎԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ՚

Վրաստանը եւ Մոլդովան նախատեսում են ԵՄ Ասոցացման պայմանագիրը ստորագրել ոչ ուշ, քան հունիս ամսին: Իսկ Հայաստանը արդեն մայիս ամսին հնարավոր է, որ դառնա Մաքսային միության լիիրավ անդամ: Այս իրավիճակը, երբ շատ շուտով Հայաստանն ու Վրաստանը տարբեր դաշտերում կհայտնվեն, թե ինչ կերպ կազդի հայ-վրացական հարաբերությունների վրա, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՙՎիրահայերի միասնություն՚ ՀԿ-ի համանախագահ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՑ.
-Անկեղծ ասած, որեւէ հակասության հավանականություն չեմ տեսնում: Հակառակը, Հայաստան եւ Վրաստան պետությունները պետք է իրենց հարաբերություններն ավելի ջերմացնեն, եւ դրա համար բոլոր նախադրյալները կան, անկախ նրանից, որ Վրաստանը գնում է Եվրամիություն, իսկ Հայաստանը` Մաքսային միություն: Մենք հազարամյակների պատմություն ունեցող հարեւան եղբայրական ժողովուրդներ ենք, եւ այդ դիվանագիտության մեջ եղբայրության օրենք գոյություն ունի: Մենք մոտ կես միլիոնանոց հայ համայնք ունենք Վրաստանում, որն անպայման այդ իրողությունը պետք է հաշվի առնի: Եվ պիտի ասեմ, որ ոչ միայն հակասություններ կարող են առաջանալ, այլ ընդհակառակը` էլ ավելի պիտի ջերմանան հարաբերությունները, ու այս դեպքում Ջավախքը պիտի լինի այն ընդհանուր հյուրասեղանը, որտեղ կմեկտեղվեն հայ-վրացական շահերը: Պետք է անընդհատ կոփվի, թրծվի եւ նոր ուժ ստանա հազարամյակների խորքից եկած այդ եղբայրությունը: Նաեւ դիվանագիտական գործընթացներն են ցույց տալիս, որ Հայաստանի եւ Վրաստանի փոխհարաբերությունները ջերմանում են: Բոլորովին վերջերս Վրաստանի նորընտիր նախագահի այցը Երեւան եւ նաեւ արտերկրում երկու նախագահների հանդիպումը ուրվագծում են այդ ջերմությունը, ինչը համարում եմ մեր դիվանագիտական առօրյայի ձեռքբերումը: Այնպես որ, մնում է մենք հետամուտ լինենք այդ ամենին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ