Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 25%-Ը ՙՄԱՅԴԱՆԻ՚ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 25%-Ը ՙՄԱՅԴԱՆԻ՚
ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Հայաստանի բնակչության քառորդ մասը երկրում ուկրաինական արյունոտ հեղափոխության նախադրյալներ է տեսնում,  չորեքշաբթի ասաց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի (Հայաստանում  Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը) նախագահ Արամ Նավասարդյանը:
Անձնական հարցումների ձեւաչափով հետազոտությունն անցկացրել է Gallup International-ը ապրիլի 8-18-ը Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանի վարչական շրջաններում: Հարցմանը մասնակցել է տարբեր տարիքային խմբերի 1067 ներկայացուցիչ:
Միաժամանակ, Նավասարդյանի խոսքով, հարցվածների 25 տոկոսը ոչ մի կերպ (դրական կամ բացասական) չեն գնահատել նմանատիպ հեռանկարը: Նա ներկայացրեց նաեւ Հայաստանում իրադարձությունների նմանատիպ զարգացման հնարավոր հետեւանքներին վերաբերող լրացուցիչ հարցման արդյունքները:
Հարցման մասնակիցների 33 տոկոսը կարծում է, որ իշխանափոխություն կլինի, 28 տոկոսը նշել է, որ, օգտվելով դրանից, Ադրբեջանը կամ Թուրքիան ռազմական գործողություններ կսկսեն, 25 տոկոսը կարծում է, որ այդ իրադարձությունները մարտի 1-ի օրինակով կհանգեցնեն անիմաստ զոհերի: ՙԲացի այդ, 20 տոկոսը նշել է, որ Հայաստանը կհայտնվի տնտեսական ծանր իրավիճակում, 18 տոկոսը` որ Հայաստանը կդառնա ավելի ժողովրդավար, իսկ 9 տոկոսը կարծում է, որ երկիրն Ուկրաինայի օրինակով կկանգնի պառակտման վտանգի առջեւ՚,- ասաց Gallup International-ի երեւանյան ներկայացուցչության ղեկավարը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ