Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԿԱՆԱՆՑԻՑ, ՆՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԾՎԵԼ «ՕՁԻ ՀԵՔԻԱԹԻ»

Արխիվ 12-16

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԿԱՆԱՆՑԻՑ, ՆՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԾՎԵԼ «ՕՁԻ ՀԵՔԻԱԹԻ»

 

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը թերթեց իր 12-րդ էջը` հանդիսատեսի հուշերում թողնելով բրիտանական «Գեղեցիկը», ռուսական «Ապակալիպսիսի մեկնիչը», լեհական «Հոբ երանելի» եւ մի շարք այլ տեղական ու արտասահմանյան ներկայացումներ: Այս շարքում բեմադրիչ ՀԱՅԱՐՓԻ ԱՍՈՅԱՆԸ միանգամից երկու ներկայացում հանձնեց հանդիսատեսի դատին` «Ռոմենոն» եւ «Օձի հեքիաթը»:

«Օձի հեքիաթը» բեմադրված մի կնոջ պատմություն էր` արտահայտված օձի կերպարի միջոցով: Նա, որ գիտեր միայն գեղեցիկ համբուրել, սկսում է կծել թունավոր ատամներով, որն առաջանում է մարդկանց դաժան վերաբերմունքից:  «Իրավունքը» ներկայացման մասին զրուցեց հենց բամադրիչ ՀԱՅԱՐՓԻ ԱՍՈՅԱՆԻ հետ. «Ներկայացումը ռուս դասական գրող Լեոնիդ Անդրեեւի համանուն պատմվածքի հիման վրա է բեմադրվել: Իհարկե, պատմվածքում վերնագիրը շատ ավելի երկար է: Ներկայացման հերոսը կնոջ կերպարով ներկայացվող օձ է  կամ, այսպես ասած, օձի կերպարով ներկայացվող կին: Բայց ավելի շուտ մարդկության եւ կյանքի հետ կապ ունի այս կնոջ պատմութունը, թե ինչպես է նա կյանքի եւ տարիների փոխհարաբերությունների իր ունեցած փորձի ընթացքում պաշտպանվելու, հեղինակություն ձեռք բերելու: Այսինքն` եթե դու սկզբում անկեղծ ես, ասում ես այն, ինչ ուզում ես, բայց հետո ստիպված ես լինում խորամանկել ու սկսում ենք մարդկանց ճանաչել, կյանքը ճանաչել, պաշտպանվել եւ գտնել մեր տեղը»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ