Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ` 39-44 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄՈՏ

Արխիվ 12-16

ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ` 39-44 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄՈՏ

Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ ԳԱԳԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ` ե°ւ առաջնային, ե°ւ երկրորդային անպտղությամբ Հայաստանը գրանցել է ավելի բարձր ցուցանիշներ, քան միջինը` տարածաշրջանում: Անդրադառնալով ՙԻրավունքի՚ այն հարցին, թե որքանով է հնարավոր բուժել անպտղությունը, Գ. Հայրապետյանը նշեց, որ անպտղությունը մեծ մասամբ բուժելի է, նույնիսկ առաջնային անպտղությունը, պարզապես այն բուժելը շատ թանկ արժե` մի քանի հազար դոլար: Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած հետազոտություններին, ապա Գ. Հայրապետյանի խոսքով` այդ հետազոտություններն անցկացվել են կլինիկաների հետ համատեղ, եւ այն ընտանիքները, որոնք խնդիրներ են ունեցել, ստացել են անվճար,ուղեգիր` համապատասխան հետազոտություն անցնելու համար: ՙԱյդ հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ սեռավարակներից հիմնականում խլամիդիան է, որն առաջացնում է անպտղություն: Գրեթե բոլոր հետազոտվողների մոտ առկա էր այդ սեռավարակը, որը խոչընդոտում է հղիանալուն: Մոտավորապես 10 զույգ անցել է այդ հետազոտությունը՚,-ՙԻրավունքի՚ հետ զրույցում ընդգծեց Գ. Հայրապետյանը եւ հավելեց, որ անպտղության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 39-44 տարեկան անձանց մոտ, իսկ ամենցածրը` մինչեւ 24 տարեկան անձանց մոտ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ