Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԵԹԵ ԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ՚

Արխիվ 12-16

ՙԵԹԵ ԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ,
ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ՚

Ապրիլի 25-29-ն անցկացվեց ՙԱրմմոնո՚ մոնոներկայացումների միջազգային թատերական 12-րդ փառատոնը: Այն այս անգամ ընդգրկում էր 17 ներկայացում` ՄեծԲրիտանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից հրավիրված դերասանների մասնակցությամբ: ՙ Ազդակ՚ լրագրողական ակումբում ամփոփելով արդյունքները` փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ գոհունակություն հայտնելով` նշեց. ՙԵթե կան տարբեր կարծիքներ այս կամ այն ներկայացման վերաբերյալ` նշանակում է` փառատոնը կայացավ: Մեր դերասանները ստացան հրավերներ այլ փառատոներից, բայց այդ մասին կտեղեկացնենք, երբ պաշտոնական հրավերը կլինի ձեռքներիս: Հուսանք, որ այն, ինչ ծրագրել ենք, կկայանա՚,- ասաց Մ. Մխիթարյանն ու հավաստիացրեց, որ այս տարի նույնպես հանդիսատես-դերասան երկխոսությունը կայացավ:
Մ. Մխիթարյանը նաեւ հավելեց, որ  տարվա ընթացքում տեղի կունենան մի շարք մոնոներկայացումների պրեմիերաներ, որոնց կաջակցի ՙԱրմմոնո՚ փառատոնը:
Լիտվացի բեմադրիչ ՍԱՈՒԼԻՍ ՎԱՌՆԱՍԸ լրագրողների հետ ունեցած հանդիպմանը շնորհավորելով փառատոնի հաջողությունների համար, ասաց. ՙԱյնքան էլ հեշտ չէ նման փառատոն կազմակերպել, քանի որ մոնոներկայացում բեմադրելն ինքնին դժվար է:  Թատրոնը  թարգմանության կարիք չունի, այն սկսվում  է այնտեղից,  որտեղ վերջանում է բառի սահմանը,- հավելեց լիտվացի բեմադրիչը:- Հատկանշական է, որ տարբեր երկրներից Հայաստան էին եկել տարբեր երկրների թատերախմբեր, եւ այսքան շատ դերասաններ կային Հայաստանից: Փառատոնում շատ ներկայացումներ կային, մանավանդ` Հայաստանից, որոնցից շատերը կներկայացվեն նաեւ արտասահմանում: Սա կարծես պատուհան է դեպի այլ փառատոներ՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ