Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Սլավյանսկում փոխհրաձգության հետեւանքով զոհվել է երկու զինծառայող

Արխիվ 12-16

Изображение не загружено

Ուկրաինայի ՊՆ. Սլավյանսկում փոխհրաձգության հետեւանքով զոհվել է երկու զինծառայող

 

Ուկրաինայի ՊՆ. Սլավյանսկում փոխհրաձգության հետեւանքով զոհվել է երկու զինծառայողՄայիս 02, 2014 | 12:23

Սլավյանսկում փոխհրաձգության հետեւանքով զոհվել է երկու զինծառայող, հայտնում է Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մայիսի լույս 2-ի գիշերը Դոնեցկի Սլավյանսկ քաղաքում Ուկրաինայի ԶՈՒ երկու Մի-24  ուղղաթիռ է խփվել, որը օդային հերթապահություն էր անցկացնում  նշված տարածքում։

Ըստ նախնական տեղեկության՝ ռազմական մեքենաները խփվել են անհայտ անձանց կողմից՝ շարժական զենիթահրթիռային համալիրներից:  Հրաձգության հետեւանքով զոհվել  է Ուկրաինայի զինված ուժերի երկու զինծառայող, եւս մի քանիսը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրաձգության հետեւանքով վնասվել է նաւե ՄԻ-8 ուղղաթիռը: Այս դեպքում զոհեր եւ վիրավորներ չկան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ Սլավյանսկի  «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովի՝ օդաչուներից մեկը զոհվել էր, մյուսին «գերի էին վերցրել»:

Ռուսական մամուլի հաղորդմամբ՝  ավելի ուշ անցակետերից մեկի վերեւում Ուկրաինայի ԶՈՒ  երրորդ օդանավն է խփվել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ