Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԴՈՆԵՑԿՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԴՈՆԵՑԿՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Դաշնայնացման կողմնակիցները Դոնեցկի հեռուստակենտրոնի մոտ բարիկադներ են կառուցում` «ռուսական հեռուստաալիքների հեռարձակմամբ հեռուստատեսությունը պաշտպանելու համար»: Այս մասին տեղեկություն է փոխանցել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Յուրի Լիտովեցը:

«Արդեն քանի օր է` քաղաքի անալոգային հեռուստատեսությունը չորս ռուսական ալիքներ է հեռարձակում: Որպեսզի դա շարունակվի, եւ մարդիկ կարողանան ճշմարտացի տեղեկություններ ստանալ, Դոնեցկի հեռուստատեսությունը պահպանել է պետք»,- հայտարարել է Լիտովեցը:

Կիեւի ներկայիս իշխանությունների հակառակորդները հեռուստակենտրոնը վերահսկողության տակ են վերցրել ապրիլի 27-ին եւ վերականգնել ռուսական հեռուստաալիքները հեռարձակումը, որ մինչ այդ դադարեցվել էր:

Ընդհանուր առմամբ, Լիտովեցի գնահատմամբ, Դոնեցկում իրադրությունը շարունակում է հանգիստ մնալ, ոչ մի այլ վայրում բարիկադներ չեն կառուցվում: Նրա խոսքով, մարզային դատախազության շենքը եւս շարունակում է դաշնայնացման կողմնակիցների վերահսկողության տակ մնալ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ