Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԶԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ ԿՍԱՀՄԱՆԻ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԶԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ ԿՍԱՀՄԱՆԻ

Ինչպես հաղորդում է ռուսական Ռիա նովոստի գործակալությունը, ԵՄ-ն բոլոր անդամ-երկրներում գազի միասնական սակագին սահմանելու առաջարկությամբ է հանդես եկել: Այս մասին Վարշավայում հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը:

«Մենք ողջ եվրոպական շուկայում գազի միասնական սակագին ենք ուզում տեսնել»,- հայտարարել է Էտտինգերը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո: Վերջինս համաեվրոպական էներգետիկ միության ստեղծման ջատագովներից է:

Էտտինգերը նաեւ նշել է, որ եվրոպական երկրները պետք է էլեկտրա- եւ գազամատակարարման համընդհանուր ցանց ստեղծեն: Այդ գործընթացի շրջանակում պետք է հեղուկ գազի նոր պահեստարաններ ստեղծվեն եւ տարբեր երկրներից, այդ թվում` Նորվեգիայից ներմուծման հաշվին վառելիքի մատակարարումների դիվերսիֆիկացիա իրականացվի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ