Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀՐԱՁԳԱՐԱՆԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀՐԱՁԳԱՐԱՆԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐԻՆ

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գրեթե ամեն շաբաթ այցելում է Հայաստանի տարբեր հատվածներում գտնվող զորամասեր: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. «Այսօր մայիսի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ-երի զորամիավորումներից մեկում: Պաշտպանության նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հ.Բաղմանյանը, նախարարի աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը, վարչության պետեր մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ: Նախարարը հրամանատարության հետ միասին շրջել է զորամիավորման հրաձգարանում, որը հիմնովին վերակառուցման ու կատարելագործման փումում է: Հետևելել է կատարվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ: Այդ հրաձգարանը լավագույններից է ողջ ԶՈւ-երում և վերակառուցումից հետո, իր մակարդակով ու տեխնիկական հագեցվածությամբ կհամապատասխանի աշխարհի առաջատար հրաձգարանների մակարդակին: Նման մակարդակը թույլ կտա զորամիավորման ստորաբաժանումներին, և ոչ միայն նրանց, այս հրաձգարանում անցկացնել մարտական պատրաստության բարձրակարգ պարապմունքներ, ամենատարբեր զինվորական մասնագետների համար»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ