Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱԼՊՀՈՐՆ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ  ԱԼՊՀՈՐՆ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆԸ


Այսօր Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կայացավ աշխարհի հեղինակավոր թատրոնների և համերգասրահների ցանկալի հյուր ալպհորնահար Էլիանա Բուրկիի երևանյան համերգը՝ Ազգային օպերայի և բալետի  թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Է.Բուրկին իր ծրագրում ալպհորնի միջոցով հայ հանդիսատեսի դատին հանձնեց դասական, զաջային և էթնո երաժշտություն: Այս հմայիչ շվեյցարուհին ալպհորն ինքնատիպ գործիքով փորձեց մեկտեղել տարբեր մշակույթների բազմաոճ արտահայտչաձևերը` հնարավորություն տալով ըմբոշխնելու ալպյան լեռների վեհանձնությունը:

Նշենք, որ համերգը կայացավ «Օրկեստր+» նախագծի շրջանակներում:

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Օրկեստր+» նախագիծը մեկնարկել է 2013թ. սեպտեմբերին: Նախագծի հեղինակ Շմավոն Գրիգորյանի և նախագծի երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանի նպատակն էր գրավել երիտասարդներին դեպի դասական արվեստը տարբեր երաժշտական ուղղությունների և ժանրերի միջոցով: Այս նախագծին հրավիրված և´ օտարազգի, և´ հայ երաժիշտները ներկայացնում են հանրամատչելի երաժշտություն:

 

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ