Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԹԵՎԱՆԻԿԸ» ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻ ԴՐԱՄԱՏԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է

Արխիվ 12-16

«ԹԵՎԱՆԻԿԸ» ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻ ԴՐԱՄԱՏԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է


<<Թևանիկ>>. Այսպես է կոչվում Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմը: Բաղկացած լինելով  երեք մասից, այն ներկայացնում է երեք պատանիների` Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունը: Այդ պատմության միջոցով  ռեժիսորը պատմում է Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին: Ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 5-ին` <<Մոսկվա>> կինոթատրոնում:

Ֆիլմի ստեղծագործական գործընթացի մասին ռեժիսորը <<Իրավունքի>> հետ զրույցում տեղեկացրեց. <<Սա այն էր, ինչ ես տարիներ շարունակ պահել եմ իմ մեջ: Կռվի ժամանակ ես երեխա եմ եղել: Այն ինչ նկարել եմ իմ զգացածն ու ապրածն է>>: Բոլոր զգացմունքներն էլ որոշ ժամանակ անց` միայն ժամանակի հանդեպ տարած հաղթանակից հետո են կարողանում դուրս գալ թաքստոցից և հայտնվել արտաքին աշխարհում: <<Թևանիկ>>  ֆիլմը ռեժիսորի զգացմունքների տարած հաղթանակն էր` ժամանակի նկամամբ. <<Ինչ խոսք, ժամանակն իրենն արել է, թեման տարիներ շարունակ  խմորվել է իմ մեջ և այն հասունացավ միայն ինչ-որ ներքին մղումից և բնականաբար Աստծո կամքով>>:

Թե որն է այս ֆիլմի առանձնահատկությունը ռեժիսորը նշեց. <<Չէի ցանկանա իմ ֆիլմը բարձրացնել մնացած ֆիլմերին վարկաբեկելով, որովհետև դա գեղեցիկ չէ ռեժիսորի կողմից: Միայն կասեմ, որ <<Թևանիկ>> ֆիլմը հնարավորինս նկարահանվել և պատրաստվել է այնպես, որ ընկալելի լինի նաև օտարի համար: Ես, ճիշտ է պատմում եմ Ղարաբաղյան պատրազմի մասին, բայց այն կարող է լինել բոլորինը>>:

Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում. <<Միայն նկարահանումները տևել են  20օր, բայց ֆիլմի վրա ես աշխատում եմ արդեն 1,5 տարի>>: Ինչպես ենթադրվում է, ֆիլմում ամենաբարդ տեսարանները եղել են պատերազմական իրավիճակները պատկերող տեսարանները. <<Դժվար էր հատկապես մասսայական, պատերազմական տեսարանները ստանալ, քանի որ գլխավոր դերակատարները 13-14 տարեկան պատանիներ էին>>:

Հետաքրքիր սկզբունքով է ընտրվել դերասանական կազմը. <<Դերասաններին ընտրել եմ իրենց պրոֆեսիոնալիզմը և մինչ այս  խաղացած կերպարները հաշվի առելով: Բայց հիմնական սկզբունքս եղել է սրտիս ընտրությունը: Ես բոլոր դերասաներին զգացել եմ իրենց  դերերում>>:

Հիշեցնենք, որ ֆիլմի  սցենարի հեղինակներն են Ջիվան Ավետիսյանն ու Կարինե Խուդիկյանը: Ֆիլմի  պրոդյուսերներն են  Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը:


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ