Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԱԾ Է

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԱԾ Է

 

Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է  սկսվել: Սլավյանսկում արդեն փողոցային մարտեր են և պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են զոհերի ու վիրավորների մասին երկու կողմերից էլ:

Հիմա Սլավյանսկ փորձում են ծանր մարտական տեխնիկա մտցնել, իսկ ցուցարարները պատրաստվում են կենդանի վահան կազմել և թույլ չտան դա: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Կիևը Սլավյանսկի գրոհը կազմակերպել է երկրի Արևմուտքից բերված ռազմական ու ոստիականական ստորաբաժանումներով, իսկ համացանցում հայտնվել են տեսանյութեր, թե ինչպես են Դոնեցկի օդանավակայանում անհայտ պատկանելիության զինված խմբեր բեռնվում մեքենաների մեջ՝ օտարերկրյա զինվորական համազգեստներով:

Եթե այսպես շարունակվի, ապա հաշված ժամեր անց արյունահեղությունը կտարածվի նաև Հարավ-Արևելքի այլ քաղաքների վրա, իսկ եթե հաշվի առնենք, որ անգամ Ավակովն է իր ֆեյսբուքյան էջում անզորության կոչեր անում, որ չեն կարողանում Աջ Սեկտորի մարտիկներով բեռնված ավտոբուսները հեռու պահել Խարկով ու Դոնեցկ մտնելուց, ապա վախենամ, որ արդեն երեկոյան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր զոհեր լինեն: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ