Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Հրապարակվել է աշխարհի լավագույն ռեստորանների ցանկը, իսկ Հայաստանում մրցույթը շարունակվում է

Արխիվ 12-16

Հրապարակվել է աշխարհի լավագույն ռեստորանների ցանկը, իսկ Հայաստանում մրցույթը շարունակվում է

 

Հրապարակվել է աշխարհի լավագույն ռեստորանների ցանկը

Հրապարակվել է աշխարհի լավագույն ռեստորանների ցանկը, որոնք ներառվել են The World’s 50 Best Restaurants ամենամյա մրցանակաբաշխությունում:

Լոնդոնում տեղի է ունեցել The World’s 50 Best Restaurants 2014 մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը, որը թվով 12-րդն է: Մրցանակաբաշխությունը կազմակերպում է անգլիական The Restaurant Magazine ամսագիրը:

Գլխավոր իրադարձությունը համաշխարհային ռեստորանային ինդուստրիայում ամփոփում է նախորդ տարվա արդյունքները: Այս ցանկում բարձր հորիզոնականներ զբաղեցնող ռեստորանները ավտոմատ կերպով իրենց վրա են բեւեռում գեղեցիկ ու համեղ ուտելու սիրահար զբոսաշրջիկների ուշադրությունը:

The World’s 50 Best Restaurants-ի վարկածով Եվրոպայի լավագույն ռեստորանների հնգյակն ունի հետեւյալ տեսքը.

1 Noma – Կոպենհագեն, Դանիա

2 El Celler de Can Roca - Ժիրոնա, Իսպանիա

3 Osteria Francescana – Մոդենա, Իտալիա

4 Dinner by Heston Blumenthal – Լոնդոն, Մեծ Բրիտանիա

5 Mugaritz – Սան Սեբաստիան, Իսպանիա

The World’s 50 Best Restaurants-ը միայն աշխարհի լավագույն ռեստորանների ցանկ չէ: Առաջին 50-ից մեկը դառնալու համար պետք է ռեստորանը հեղինակային ոճ ունենա եւ մշտապես ինովացիոն մոտեցում ցուցաբերի աշխատանքի նկատմամբ, հաղորդում է nakonu-ն:

Իսկ Հայաստանում լավագույն հայկական խոհանոց մատուղող ռեստորանների մրցութ է հայտարարել <Զարուհի> ամսագիրը, որը ինչպես հայտնի է ունի խոհանոց հավելված: Մրցույթում գնահատվում են ինչպես մեր ազգային ճաշատեսակների պատրաստման որակը, բազմազանությունը, այնպես էլ ինքնատիպ ազգային կերակուրների առկայությունը ռեստորանի ճաշացանկում: Բացի այդ, գնահատվում է ռեստորանների ներքին կահավորանքը, արտաքին ձեւավորումը եւ սպասարկման որակը: Մրցույթի ժուրիի կազմում են ինչպես ամսագրի լրագրողները այնպես էլ պրոֆեսիոնալ խոհարարներ ու դիզայներներ:

Առայժմ մրցույթում առաջին հորիզոնականում է <<Թումանյան պանդոկ>> ռեստորանը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ