Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՕՐԹՈԴՈՆՏՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՕՐԹՈԴՈՆՏՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

 

Այսօր իր աշխատանքն է սկսել մայիսի 3-4 Հայաստանում  առաջին անգամ անցկացվող օրթոդոնտների միջազգային համագումարը, որի կազմակերպիչն է Հայաստանի Օրթոդոնտների ասոցիացիան: Կազմակերպիչների փոխանցմամբ, միջազգային համագումարին մեկ տասնյակից ավելի հայտնի օրթոդոնտներ Հայաստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Հունգարիայից և Թուրքիայից կներկայացնեն իրենց փորձն և օրթոդոնտիայում զարգացման նորագույն մոտեցումները, այդ թվում՝ ատամնաշարի և ծնոտների ձևախախտումների շտկման, նաև բարդ ախտորոշվող և բուժվող խանգարումների ժամանակ:  Միջազգային մասնագետները կներկայացնեն նաև նոր սերնդի օրթոդոնտիկ սարքեր, եռաչափ ռենտգեն սարքավորումներ:

Օրթոդոնտիան այժմ էսթետիկ ատամնաբուժության ամենապահանջված ուղղություններից մեկն է, որը զբաղվում է ատամների և ծնոտի ուղղումով՝ հիվանդի արտաքին տեսքի և առողջության բարելավման նպատակով: Օրթոդոնտիկ բուժման շնորհիվ լուծվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ատամների ոչ ճիշտ դասավորությունը, ոչ ճիշտ կծվածքը կամ քունքստործնոտային հոդի հետ կապված խնդիրները:

 

 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ