Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄՄ-Ի ԿԱԶՄՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ և ԼԻՆԵՆՔ ԱՌԱՋԻՆԸ

Արխիվ 12-16

ՄՄ-Ի  ԿԱԶՄՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ և ԼԻՆԵՆՔ ԱՌԱՋԻՆԸ

Այսօր ներքաղաքական իրավիճակը գեոպալիտիկ զարգացումների ենթատեքստում, կարդարացնի՞ իրեն նոր կառավարությունը թեմայով ասուլիսի ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց. «ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունն  այժմ սրվում է, սակայն կարծում եմ՝ մինչև վերջ չի սրվի: Այս հակամարտության արդյունքում Հայաստանը տարածաշրջանում վերածվում է գեոստրատեգիական կարծր քարի, ուղղակի սա պետք է քաղաքականորեն կազմակերպել և ճիշտ օգտագործել»:

Լ. Շիրինյանը գտնում է, որ Ռուսաստանը տևականորեն խրվում է ուկրաինական պրոբլեմի մեջ և հարավկովկասյան ճակատը պահողը   ԼՂՀ-ի և Ջավախքի հետ միասին  դառնում է Հայաստանը::

ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանախոսը նշեց. «Պետք չէ գերագնահատել, կամ թերագնահատել ՀՀ-ի հնարավորությունները: Այս պարագայում Հայաստանը չի կարող մեկուսանալ ընդհանրապես,  քանի որ Արևմուտքը  ՀՀ-ին չի ընդունի առանց Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունենալու, իսկ դա մեր երկրին ձեռնտու չէ:  Իմ կարծիքով ՄՄ-ի  կազմում պետք է աշխատենք և լինենք առաջինը: Աշխարհի խոշորագույն իմպերիան մեզ ձեռք է մեկնել, և մենք  պետք է օգտվենք դրանից և այդպիսով  աշխատենք հզորացնել մեր պետությունը, սակայն լինենք ոչ թե ճորտի դերում, այլ գործընկերոջ: Պետք է նաև հասկանալ, որ ներկայիս ՌԴ էլիտան ինտելեկտուալներն են, որոնց հետ կարճ նարդի խաղալով հարց չես լուծի, ուստի պետք է մեր էլիտան էլ այդ մակարդակի հետ բանակցելու ունակություններ ունենա, այլ ոչ թե առևտրականի հոգեբանությամբ հարցերին մոտենա»,-հավելեց նա:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ