Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձոր (ֆոտոշարք)

Արխիվ 12-16

ՀՀ կրթության և գիտության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձոր (ֆոտոշարք)

2014 թվականի մայիսի 3-ին աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզի տարածքում գտնվող նոր հիմնանորոգված նախակրթարան, որը վերջին տարիներին ՀՀ Վայոց ձորի մարզի մարզում բացված բազմաթիվ նախակրթարաններից մեկն է: Նախարարը հանդիպում ունեցավ մանկապարտեզի սաներին և դաստիարակների հետ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին: Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի դահլիճում Ա.Աշոտյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, փոխմարզպետներ Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ

Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները, Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների կրթական տարբեր հաստատությունների ղեկավարները, նախարարին ուղեկցող պաշտոնյաները: Խորհրդակցությունից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց նաև Վայքի նոր հիմնանորոգված ավագ դպրոց, ծանոթացավ հիմնանորոգումից հետո դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին, այցելեց տեխնիկապես վերազինված համակարգչային դասարան, կրակային վարժասարքով հագեցած նախնական զինվորական պատրաստության կաբինետ, մարզադահլիճ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ