Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆԿԱՐՉԻ ՄՈՏ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ԿՆՈՋ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՆԿԱՐՉԻ ՄՈՏ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ԿՆՈՋ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ


Նարեկացի Արվեստի Միությունը, մայիսի 12-ին կհյուրընկալի նկարիչ ԱՐՄԵՆ-ԹՈՐՈՍԻ ԲՈՅԱԽՉՅԱՆԻ արվեստի հետևողներին: Ցուցահանդեսում ընդգրկված են նկարչի վերջին  8-9 ամիսներին արված նկարները: <<Իրավունքը>> հնարավորություն ունեցավ տեսնելու Արմենի 20-25 աշխատանքները, որոնք ընդգրկված են  <<Ներշնչանք>>  վերնագրի տակ:

<< Աշխատանքների մեծ մասը նվիրված են կնոջ գեղեցկությանը: Ինձ համար անսպառ ներշնչանքի աղբյուր են հանդիսացել կինը և բնությունը կամ կնոջ բնությունը, որը նույնքան խորհրդավոր և զարմանալի է  ինչպես մայր բնությունն իր  տարերքներով, եղանակով և տրամադրությամբ: Ամեն օր աշխատել եմ գեղեցիկի ներշնչմամբ: Հենց դրա համար էլ որոշեցի ցուցահանդեսն այդպես վերնագրել>>,- նշեց նկարիչը:

Նկարների մասին, սակայն, մանրամասնել չցանկացավ. <<Առհասարակ, չեմ սիրում նկարներիս մասին պատմել: Նկարելը մի ամբողջ գործընթաց է, որի արդյունքը բառերով նկարագրել հնարավոր չէ: Պարզապես ամեն օր մտնելով արվեստանոց, սկսում եմ նկարել այն մտքով, թե ինչպես կարելի է արտահայտել գեղեցկությունը>>:

Արվեստով զբաղվելն ու արարելը, բնականաբար բարդ ճանապարհ է, որով անցնում են բոլոր արվեստագետները: Նրանք ապրում են մի աշխարհում, որտեղ մուտքը միայն ընտրյալների համար է բաց: Սակայն, երբ աշխատում ես սիրով և ամբողջ հոգիդ ներդնում ես  աշխատանքիդ մեջ, դժվարությունները թվում են ընդամենը փոքրիկ փորձություններ. <<Երբ սիրով ես աշխատում դժվարություններն անտեսվում են>>:


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ